Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ  

16:19   9 նոյեմբերի, 2026

Ժակլին Քենեդին մի անգամ մերկ շրջել է մեքենայով ճարտարապետ Ջոն Կարլ Ուորնեքի հետ, որը նախագծել է իր ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի թաղման վայրը: Նրանց գաղտնի հարաբերությունների հուզիչ մանրամասները բացահայտվում են դիզայների հետմահու հուշագրությունում: «Camelot’s Architect: The Untold Story of Jackie Kennedy, Lafayette Square, and a Secret Romanc» («Քամելոտի ճարտարապետը. Ջեքի Քենեդիի չպատմված պատմությունը, Լաֆայետ հրապարակը և գաղտնի սիրավեպը») գրքում, որը կհրատարակվի նոյեմբերի 10-ին, Ուորնեքը պատմում է նախկին առաջին տիկնոջ հետ իր երկարատև բարեկամության և 1966 թվականին Հավայան կղզիներ կատարած նրանց անսովոր ուղևորության մասին:

Ջեքին և ճարտարապետը հանդիպել են 1962 թվականին Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կազմակերպված ընթրիքի ժամանակ: Նրանց հարաբերությունները հատկապես մտերմացել են Վաշինգտոնի պատմական Լաֆայետ հրապարակը պահպանելու նախագծի վրա աշխատելիս: Ուորնեքը համագործակցել է նախագահական զույգի հետ Քենեդիի Սպիտակ տանը գտնվելու տարիներին, և նրա բարեկամությունը Ժակլինի հետ տևել է տասնամյակներ: 1966 թվականի ամռանը ճարտարապետը գտնվում էր Հոնոլուլուում՝ աշխատելով տեղի Կապիտոլիումի շենքի նախագծման վրա։ Նա Ջեքիին առաջարկել ք մոտակայքում տուն։ Պաշտոնապես, նա Հավայան կղզիներում էր՝ այցելելով իր ընդհանուր ընկերոջը։

Ուորնեքը հիշում է, որ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ժակլինը զանգահարել է իրեն և հրավիրել տեսնելու իր լողափնյա տունը։ Երբ նա ափից մոտեցել է տանը, տեսել է նախկին առաջին տիկնոջը՝ պառկած մեծ լողափնյա սրբիչի վրա։ Նա կրում էր հսկայական ծղոտե գլխարկ և մարմնի վրա ոչինչ չկար։

«Նա ամբողջովին մերկ էր։ Ես նրան անակնկալի բերեցի, և նա հևասպառ եղավ, բայց հասկացավ, որ ինձ դուր եկավ այն, ինչ տեսա։ Նա գեղեցիկ տեսք ուներ և, իհարկե, թեթևացավ՝ պարզելով, որ ես էի, այլ ոչ թե անծանոթ, որ նրան անակնկալի էր բերել», - գրել է ճարտարապետը։

Սակայն այս դրվագը միակ դեպքը չէր, երբ Ժակլինը նրան շփոթեցրել էր։

Մի երեկո, ճաշի պատրաստվելով, Ուորնեքը մտել է տուն՝ բաճկոնը վերցնելու։ Երբ նա վերադարձել է, տեսել է, որ իր կաբրիոլետն արդեն դուրս էր եկել ավտոտնակից, իսկ Ջեքին՝ նստած էր հետևի նստատեղին։ Եվ, ինչպես պարզվել է, կրկին ամբողջովին մերկ։ «Ես մի քանի անգամ շրջվեցի՝ հիանալու այս անսովոր տեսարանով, բայց չգիտեի, թե ինչպես վերաբերվեմ դրան։ Նա անընդհատ կրկնում էր. «Ես ամբողջությամբ քոնն եմ։ Ամբողջությամբ։ Ուզում եմ, որ դու իմանաս, թե որքան եմ քեզ սիրում», - հիշում է Ուորնեքը։

Ընթրիքի գնալու ճանապարհին զույգը մնացել է խցանման մեջ, ապա շրջվել դեպի ջրի մոտ գտնվող մի գեղատեսիլ վայր։ Ճարտարապետը այս անկյունը նկարագրել է որպես միայն իրենց երկուսին պատկանող։ Լուսնի լույսի և օվկիանոսի ձայնի տակ նրանք ծիծաղել են և վայելել պահը։ «Իմ նպատակը՝ օգնել Ջեքիին վերադառնալ նորմալ կյանքի, իրականացվեց», - եզրափակել է Ուորնեքը, պատմելով իրենց հավայան ճանապարհորդության մասին։

Հետագայում Ժակլինն ամուսնացել է հույն նավատեր Արիստոտել Օնասիսի հետ, Ուորնեքը նույնպես ընտանիք է կազմել։ Նրանք կապի մեջ են մնացել և վերականգնել են իրենց կապը Օնասիսի մահից և ճարտարապետի ամուսնալուծությունից հետո։

«Մեր միջև ոչ մի ֆիզիկական բան տեղի չունեցավ, բայց զգացվում էր, որ մենք դեռ զբաղված էինք գրավիչ գաղտնի սիրավեպով», - խոստովանել է նա։ Ջոն Կարլ Ուորնեքը մահացել է 2010 թվականին՝ 91 տարեկան հասակում: Ժակլին Քենեդիի հետ երկարատև բարեկամության մասին նրա հուշագրությունները հրատարակվել են հետմահու:



© NEWS.am STYLE