Հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին առաջին անգամ համերգ կունենա Հայաստանում

13:50   12 մարտի, 2014

Հայտնի ջութակահար Դմիտրի  Սիտկովեցկին առաջին անգամ Հայաստանում հանդես կգա համերգով։ Մարտի 13ին, ժամը 19։00-ին նա  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա  Ա. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիտկովեցկին ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում հենց երիտասարդական նվագախմբի հետ համերգով հանդես գալու համար։ «Երիտասարդությունը մեր ապագան է։ Այն սերը, էնտուզիազմը, որ կա երիտասարդական նվագախմբերում, հենց դա է մեր ապագան»,-ասաց Սիտկովեցկին։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ ասաց, որ նվագախումբը փորձում է միշտ էլ ավելի շատ բարձունքներ հաղթահարել եւ Դմիտրի Սիտկովեցկու նման վարպետի  հետ համերգը նպաստում է դրան։ Սմբատյանի խոսքով՝ նվագախումբն առաջին անգամ այս համերգի ընթացքում կկատարի Բրամս։

 Լուսանկարները եւ տեքստը՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE