Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները

23:01   11 նոյեմբերի, 2026

Բրնձի ֆերմենտներով ճապոնական բանաձևերից մինչև 24-կարատանոց ոսկի և պլատին պարունակող քսուքներ․ շքեղ կոսմետիկայի շուկան առաջարկում է խնամքի միջոցներ, որոնց արժեքը համեմատելի է ոսկերչական զարդերի գների հետ։ The Times պարբերականը կազմել է մաշկի տարբեր տեսակների համար նախատեսված պրեմիում դասի խոնավեցնող միջոցների ընտրանի։ Դրանցից ամենաթանկի 50 մլ տարողությամբ տարան արժե ավելի քան 2 հազար դոլար։

Մասնագետները հիշեցնում են, որ խոնավեցման կարիք ունի ոչ միայն չոր, այլև յուղոտ կամ համակցված մաշկը։ Խնամքի միջոց ընտրելիս կարևոր է հաշվի առնել մաշկի վիճակը, զգայունությունն ու կարիքները, այլ ոչ թե միայն գինն ու ապրանքանիշի ճանաչվածությունը։

The Times-ի ընտրանու լյուքս դասի խոնավեցնող միջոցները

Orveda The Bio-Tech Emulsion — շուրջ 406 դոլար

крем.jpg (21 KB)

Շիճուկի և քսուքի համադրություն՝ հարստացված ծովային ֆերմենտներով, կոմբուչայով, հիալուրոնաթթվով և մարգագետնային փրփրուկի սերմերի յուղով։ Նախատեսված է ջրազրկված և զգայուն մաշկի համար։

Chantecaille 24K Gold Cream Intense — շուրջ 535 դոլար

крем1.jpg (21 KB)

Բաղադրության մեջ ներառված են 24-կարատանոց ոսկու մասնիկներ, մետաքսի միկրոմանրաթելեր, պեպտիդներ և կերամիդների համալիր։ Քսուքն օգնում է պահպանել մաշկի պաշտպանիչ շերտն ու խոնավությունը։

Augustinus Bader The Rich Cream — շուրջ 333 դոլար (50 մլ)

крем2.jpg (25 KB)

TFC8 կոմպլեքսով քսուք, որը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ և պեպտիդներ։ Խիտ կազմության շնորհիվ հատկապես հարմար է չոր մաշկի համար։

Chanel Sublimage L’Extrait de Crème — շուրջ 705 դոլար (50 գ)

крем3.jpg (60 KB)

Պրեմիում դասի Sublimage շարքի այս միջոցը պարունակում է հարթատերև վանիլի բաղադրիչներ, սկվալան և մատուտակի արմատի մզվածք։ Նախատեսված է երեկոյան խնամքի և մաշկի վերականգնման գործընթացները խթանելու համար։

La Prairie Life Matrix Haute Rejuvenation Cream — շուրջ 2 062 դոլար (50 մլ)

крем4.jpg (31 KB)

Ընտրանու ամենաթանկ միջոցն է։ Ծերացման գործընթացների ուսումնասիրություններով ոգեշնչված այս շվեյցարական քսուքը, ըստ արտադրողի, նպաստում է մաշկի խտության, ձգության և առաձգականության բարելավմանը։

Sensai Ultimate The Cream — շուրջ 921 դոլար (40 մլ)

крем5.jpg (31 KB)

Ինտենսիվ խոնավեցնող քսուք՝ սակուրայի մզվածքով, բրնձի թեփի յուղով և Koishimaru մետաքսով։ Հատկապես խորհուրդ է տրվում հասուն մաշկի համար։

Genaissance de la Mer The Serum Essence — շուրջ 918 դոլար (30 մլ)

крем6.jpg (24 KB)

Միջոցը պարունակում է հանրահայտ Miracle Broth համալիրի խտացված տարբերակը, որը ստեղծված է ֆերմենտացված ծովային ջրիմուռների, վիտամինների և հանքանյութերի հիմքով։ Նախատեսված է մաշկի պաշտպանիչ շերտն ամրապնդելու և ձգությունը բարելավելու համար։

111Skin Celestial Black Diamond Cream — շուրջ 865 դոլար (50 մլ)

крем7.jpg (22 KB)

Լոնդոնցի պլաստիկ վիրաբույժ Յանիս Ալեքսանդրիդեսի մշակած քսուքը պարունակում է NAC-Y2 համալիր, հիալուրոնաթթու և ալմաստի մասնիկներ, որոնք, ըստ արտադրանքի նկարագրության, ապահովում են մաշկի նուրբ շերտազատում։

Lyma Skin Serum and Cream — շուրջ 527 դոլար (50 մլ)

крем8.jpg (31 KB)

Խնամքի երկփուլ համակարգ, որը միավորում է շիճուկն ու քսուքը։ Ակտիվ բաղադրիչների թվում են SNAP-8 պեպտիդը, ֆերմենտացված վարսակը և կվերցետինը։

 



© NEWS.am STYLE