18:21 11 նոյեմբերի, 2026Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ներկա է գտնվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և նրա ընտրյալ Անիի հարսանեկան արարողությանը, որն անցկացվել է Կիպրոսում։ Նազենին սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հարսանիքից լուսանկարներ և ջերմ շնորհավորանք հղել:
View this post on Instagram
Նա, մասնավորապես, գրել է. «Ես անուղղելիորեն հավատում եմ սիրում հավատում եմ, որ ժամանակը բերում ու Ճակատագրով ՔՈՆԻՆ՝ հասցնում է քեզ: Երբ էլ լինի, որքան էլ որ սպասեն իրար... Ես Անվերապահորեն հավատում եմ Աստծո զորությանն ու այն բոլոր ՕՐՀՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ուժին, որոնք Անին ու Արթուրը ստացան իրենց Սիրո օրը: Ընտանիքն ամեն ինչ է. ուժ է, Սեր, խաղաղություն. Հայրենիքի մանրակերտն է, էն հացն է, որով ամեն օր կյանքիդ մեջ համ և ուժ ես ստանում: Կանգուն պահող սյունն է՝ չնայած բոլոր դժվարություններին:

Չգիտեմ՝որ լրատվականներն ինչ էին դրել, բայց այս լուսանկարներն Արթուրի և Անիի թույլատվությամբ եմ դնում. ԵԿԵՔ ամենաջերմ մաղթանքներով ու շնորհավորանքներով ԱՎԵԼԱՑՆԵՆՔ նոր ձևավորվող ընտանիքի երջանկությունը, փաստենք, որ կա Սեր՝ անկախ ամեն ինչից, որ մենք ՆԱև ԼԱՎ Ու ՍԻՐՈւՆ բաներ կարող ենք ասել միմյանց ու ուրախանալ՝ Հայաստանի դրոշն ամենածանր պահերին ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ բարձ պայած ՉԵՄՊԻՈՆ Artur Aleksanyan -ի և նրա Հեքիաթ- Անիի երջանկությամբ։ Արթուրը լավ գիտի՝ ինչ է նշանակում հասնել աշխարհի գագաթին, բայց ես ուզում եմ մաղթել, որ ձեր կյանքի ու հաղթանակի ամենաբարձր կետը ոչ թե որևէ պատվանդան լինի՝ այլ լինի ձեր ՏՈւՆԸ։

Այն վայրն ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Որտեղ քեզ սպասում են ամեն վայրկյան ու քեզ սիրում են ոչ թե հաղթանակներիդ, տիտղոսներիդ կամ նվաճումներիդ համար, այլ պարզապես այն բանի համար, որ ԴՈւ ԿԱՍ։ Որտեղ չեն մեղադրում սխալիդ համար...Որտեղ ԻՐԱՐՈՎ ԵՆ: Թող Սբ. Գևորգում ձեր գլխին պահված Խաչը միշտ պաշտպանի ու ճիշտ ուղու վրա պահի, ձեր սրտի ուժն էլ հազարապատկի: ՁԵՐ կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր ՍԵՐԸ լինի Շնորհավո՛ր, սիրելի՛ Արթուր և Անի 2026թ. Կիպրոս. #nazenihovhannisyan Էլի երկար ստացվեց )) կներեք»:

