TikTok 23-ամյա աստղի խորհրդավոր մահը. ոստիկանությունը հետաքննություն է սկսել բրազիլացի բլոգերի մահվան կապակցությամբ  

14:39   13 նոյեմբերի, 2026

Բրազիլացի բլոգեր Վիվի Մոտտան, որը TikTok-ում ուներ ավելի քան 31,000 հետևորդ, մահացել է նոյեմբերի 9-ին: Նրա մահվան պատճառը դեռևս չի բացահայտվել, և ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Ռիո դե Ժանեյրոյի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել 23-ամյա Վիկտորիա Մոտտայի մահվան կապակցությամբ, որը սոցիալական ցանցերում հայտնի է որպես Վիվի Մոտտա:

«Ներկայումս հետաքննություն է ընթանում Վիկտորիա Մոտտայի մահվան հանգամանքները պարզելու համար», - հայտարարել են քաղաքացիական ոստիկանության պաշտոնյաները:

Մոտտան հայտնի էր TikTok-ում: Նա հրապարակում էր նորաձևության և ապրելակերպի մասին նյութեր, ներկայացնում իր հագուստի լուսանկարները և գրում Բրազիլիայի առօրյա կյանքի մասին:

Բլոգ վարելուց բացի, նա ուսումնասիրել է իրավագիտություն: The Code Rio-ին տված հարցազրույցում նա բացատրել է, որ իր ուսումը օգնել է իրեն զարգացնել վերլուծական մտածողությունը, հետաքրքրասիրությունը և ուշադրությունը մանրամասների նկատմամբ, մինչդեռ նորաձևությունն ու բովանդակության ստեղծումը թույլ են տվել նրան ուսումնասիրել իր ստեղծագործական կողմը, փորձարկել և պատմություններ պատմել: Նոյեմբերի 9-ին՝ նրա մահվան օրը, ընտանիքի անդամներն ու ընկերները հավաքվել էին նրա հուղարկավորությանը Կահու թաղամասի Սան Ֆրանցիսկո Քսավիերի դիակիզարանում։ Ոմանք կրում էին Վիվիի պատկերով սպիտակ մարզաշապիկներ։

«Ես շատ տխուր եմ տեղի ունեցածի համար։ Այս աղջիկը իսկական հրեշտակ էր, շատ սիրելի մարդ։ Ես անչափ ցավում եմ, որովհետև նա շատ երիտասարդ էր», - g1-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է բլոգերի ընկերուհի Նարցիզա Տամբորինդիգին։

23-ամյա աղջկա մահվան պատճառը դեռևս պարզված չէ։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները։



© NEWS.am STYLE