Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope

09:00   15 նոյեմբերի, 2026

2026 թվականի նոյեմբերի 15-ին աստղերը հուշում են մի փոքր թուլացնել վերահսկողության թելերն ու սեփական անձին ավելի շատ ազատություն տալ։ Լուսինը գործնական Այծեղջյուրից տեղափոխվում է անկախ Ջրհոսի նշան՝ փոխելով օրվա տրամադրությունը. խիստ պլաններին ու սովորական առօրյային փոխարինելու են գալիս թարմ գաղափարները, ինքնաբուխ որոշումներն ու սովորականի սահմաններից դուրս գալու ցանկությունը։ Աճող Լուսնի առաջին քառորդը նույնպես տրամադրում է ապագան ծրագրելուն և նոր նախաձեռնություններին։ Իսկ ո՞ր գինին եք դուք այս կիրակի՝ ըստ աստղաբանական պատկերի։

Խոյ – Campo Viejo Rioja Tempranillo

Այս հանգստյան օրերին դուք Ռիոխայի կենդանի իսպանական դասականն եք։ Campo Viejo Tempranillo գինին հայտնի է իր արտահայտիչ, անկաշկանդ բնավորությամբ և մրգային հյութեղ երանգներով։ Այն չի թաքցնում իր ուժը, սակայն փափուկ, ներդաշնակ տանինների շնորհիվ զարմանալիորեն բարյացակամ է ու դիվանագիտական։ Նոյեմբերի 15-ին դուք մարմնավորում եք հենց այս հավասարակշռությունը՝ վառ, կրակոտ խարիզմա, որը բացահայտ ճնշման փոխարեն ընտրում է ճկունությունը, հմայքն ու թիմային աշխատանքի արվեստը։

Ցուլ – Gavi dei Gavi La Scolca

Դուք ազնվական Գավին եք՝ ստեղծված լեգենդար La Scolca տան կողմից, որն առաջինը Կորտեզե խաղողի տեսակը վերածեց պաշտամունքային գինու։ Սա բնավորությամբ գինի է՝ նրբաճաշակ, հստակ հանքային կառուցվածքով, ցիտրուսային նուրբ շեշտադրումներով և անթերի համբավով։ Այս կիրակի դուք մարմնավորում եք այն երկրային էլեգանտությունը, որը սեփական իրավացիությունը բարձրագոչ խոսքերով ապացուցելու կարիք չունի։ Դուք հետևում եք թողնում աշխատանքային եռուզեռը, որպեսզի երեկոյան՝ տան խաղաղության մեջ, բացահայտվեք ձեր ողջ վեհությամբ ու հանդարտությամբ։

Երկվորյակներ – Villa Maria Private Bin Sauvignon Blanc

Դուք դինամիկ ու կենսախինդ նորզելանդական Սովինյոն Բլանն եք։ Villa Maria բրենդը ստեղծվել է անվախ էնտուզիաստների կողմից, և այս գինին բառացիորեն հյուսված է էներգիայից. արևադարձային մրգերի, լայմի և թարմ կանաչու վառ բույրերը հաջորդում են միմյանց, ինչպես թեմաները՝ հետաքրքիր զրույցի ընթացքում։ Նոյեմբերի 15-ին դուք մտքի թարմության ու շփվողականության մարմնացումն եք։ Դուք ձգում եք նոր ծանոթություններ, ընթացքում գաղափարներ գեներացնում և տարածությունը լցնում թեթև, կայծկլտուն տրամադրությամբ։

Խեցգետին – Mateus Rosé

Կիրակի օրը դուք հարուստ պատմություն ունեցող պորտուգալական հայտնի ռոզեն եք։ Տափաշշի տեսքով իր նշանավոր շշով Mateus Rosé-ն ժամանակին իսկական հեղափոխություն արեց՝ գինին դարձնելով անկաշկանդ հանգստի և մտերմիկ հանդիպումների խորհրդանիշ։ Այն ունի թեթև, փոքր-ինչ փրփրուն կիսաչոր բնավորություն՝ հագեցած հասուն հատապտուղների երանգներով։ Նոյեմբերի 15-ին դուք ընտանեկան ջերմության, ֆինանսական կայունության և կյանքի ռիթմը դանդաղեցնելու այն հազվագյուտ ունակության մարմնացումն եք, որը թույլ է տալիս պաշտպանել անձնական սահմաններն ու շուրջբոլորը ստեղծել հարմարավետության և ջերմության մթնոլորտ։

Առյուծ – Marqués de Cáceres Crianza

Դուք հպարտ և հնեցված իսպանական Կրիանսան եք։ Marqués de Cáceres-ի այս գինին իր մեջ միավորում է մուգ հատապտուղների ուժն ու ազնվական համեմունքային երանգները, որոնք ձևավորվել են ֆրանսիական կաղնե տակառներում երկարատև հասունացման ընթացքում։ Այս գինին ամուր առանցք ունի, բայց զուրկ է ճչացող կտրուկությունից։ Այս օրը դուք հենց այդպիսի բնավորություն եք ճառագում՝ արքայական արժանապատվություն, հասունություն և ներքին հանդարտություն։ Աստղերն ընդգծում են առանց ավելորդ դրամատիզմի և վերջին խոսքի համար պայքարելու առաջնորդ լինելու ձեր կարողությունը։

Կույս – Mud House Sauvignon Blanc

Դուք Մալբորո հովտի մաքուր, շիտակ և անթերի կառուցվածքով Սովինյոնն եք։ Mud House-ի փիլիսոփայությունն ամփոփված է հենց իր անվան մեջ՝ հարգանք հողի հանդեպ, նախաստեղծ մաքրություն և կենտրոնացում ամենակարևորի վրա։ Սա թարմեցնող թթվայնությամբ, նոր հնձած խոտի և թուրինջի երանգներով գինի է, որտեղ ոչ մի ավելորդ բան չկա։ Նոյեմբերի 15-ին դուք մարմնավորում եք այս բացարձակ պարզությունն ու մտքի կանոնակարգվածությունը։ Դուք հեշտությամբ ազատվում եք քաոսից, պլանավորում ապագան և զգոնությամբ հոգ տանում ձեր ներքին հավասարակշռության մասին։

Կշեռք – Martini Prosecco DOC

Դուք տոնական, թեթև և դիվանագիտական իտալական Պրոսեկոն եք։ Martini բրենդը կայուն կերպով ասոցացվում է «life in style» կենսակերպի և պահը վայելելու արվեստի հետ։ Ծաղիկների և հասուն խնձորի նուրբ բույրով այս փրփրուն գինին ստեղծված է մարդկանց միավորելու և ուրախ առիթներն ընդգծելու համար։ Նոյեմբերի 15-ին՝ ֆինանսական հաճելի նորությունների ալիքի վրա, դուք ինքներդ եք դառնում այդ տոնը՝ թեթև, կայծկլտուն էներգիայի, ներդաշնակության և գեղագիտական հաճույքի աղբյուր։

Կարիճ – Guigal Côtes du Rhône Rouge

Դուք Ռոնի հովտի խորը, ձգող և բազմաշերտ գինին եք՝ լեգենդար Guigal գինեգործարանից։ Սիրայի և Գրենաշի համադրությունն այս կուպաժում ծնում է մուգ, համեմունքային ու հագեցած բնավորություն՝ սև պղպեղի և հասուն բալի երանգներով։ Սա գաղտնիքներով լի գինի է, որը բացահայտվում է աստիճանաբար։ Ձեր աստղաբանական սեզոնի թեժ պահին դուք մարմնավորում եք այս անհավանական հուզական խորությունը։ Դուք գրավում եք հայացքներ, մարդկանց տեսնում եք միջանցիկ, բայց օրվա հավասարակշռված կառուցվածքի շնորհիվ ձեր պոռթկումները պահում եք իմաստուն վերահսկողության տակ։

Աղեղնավոր – Brancott Estate Pinot Noir

Դուք համարձակ և անկեղծ Պինո Նուարն եք՝ ստեղծված Մալբորոյի գինեգործության առաջամարտիկների կողմից։ Brancott Estate-ում առաջինը նկատեցին այս տարածաշրջանի ներուժը, և նրանց Պինո Նուարը ստացվեց շիտակ՝ հատապտղային հյութեղ բնավորությամբ և համեմունքային նրբագեղ շեշտադրումներով։ Այս կիրակի դուք անկեղծության և նորահայտության հոմանիշն եք։ Դուք չեք սիրում ակնարկներ, նախընտրում եք խոսել ուղիղ, շրջապատին վարակում եք ձեր լավատեսությամբ և համարձակորեն բարձրաձայնում ձեր իրական ցանկությունները։

Այծեղջյուր – Ruffino Chianti Superiore

Դուք Ruffino տան դարավոր պատմություն ունեցող հեղինակավոր, կայուն և ավանդական Կյանտի Սուպերիորեն եք։ Այս գինին հարգում է կանոնները. այն ունի դասական համ՝ հասուն բալի, թեթև համեմունքների երանգներով և թավշյա կառուցվածքով, որը որոշակի ժամանակ է պահանջում բացահայտվելու համար։ Օրվա առաջին կեսին դուք պատասխանատվության և վերահսկողության մարմնացումն եք։ Բայց երեկոյան , ինչպես բաժակի մեջ լցված լավ Կյանտիին, ձեզ նույնպես անհրաժեշտ է «շնչել»՝ խիստ դիմակը մի կողմ դնելու և աշխարհին ձեր ջերմ, խորը ու անկաշկանդ կողմը ցույց տալու համար։

Ջրհոս – Cloudy Bay Sauvignon Blanc

Դուք լեգենդար Cloudy Bay-ն եք՝ խռովարար գինին, որը ժամանակին տակնուվրա արեց Սովինյոն Բլանի մասին համաշխարհային բոլոր պատկերացումները և Նոր Զելանդիան դուրս բերեց աշխարհի գինեգործական քարտեզ։ Սա պայթյունավտանգ, ավանգարդային բնավորություն է՝ մարակույայի, լայմի և կենսախինդ թարմության տիեզերական երանգներով։ Լուսինը տեղափոխվում է ձեր նշան, և նոյեմբերի 15-ին դուք օրվա գլխավոր թրենդսեթերն եք։ Դուք մարմնավորում եք կարծրատիպերից ազատությունը, փորձարկումների ծարավը և մաքուր, անկախ անհատականությունը, որն ունակ է զարմացնելու։

Ձկներ – Kindzmarauli Marani

Դուք բանաստեղծական, մեղմ և պարուրող Քինձմարաուլին եք։ Սապերավի խաղողից ստացված այս իսկական վրացական գինին ունի բնական կիսաքաղցր հոգի, խորը սուտակե գույն և մոշի ու նռան թավշյա փունջ։ Այն չի հանդուրժում շտապողականություն և պահանջում է խորասուզում։ Այս կիրակի դուք ստեղծագործական առանձնության, ինտուիցիայի և անշտապության մարմնացումն եք։ Դուք հյուսված եք երազանքներից ու երաժշտությունից՝ ձեր շուրջը ստեղծելով մի տարածություն, որտեղ ծնվում են լավագույն գաղափարներն ու տիրում է բացարձակ ներդաշնակություն։



© NEWS.am STYLE