Ջեֆ Բեզոսի սիրելի նախագծի արժեքը գերազանցել է 1 մլրդ ֆունտ ստեռլինգը. «Մատանիների տիրակալը» դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք սերիալը

12:22   16 նոյեմբերի, 2026

«Մատանիների տիրակալը․ Իշխանության մատանիները» սերիալը դարձել է պատմության մեջ ամենաթանկ հեռուստանախագիծը՝ միաժամանակ զգալի ֆինանսական հոսքեր ապահովելով բրիտանական տնտեսության համար։

Համաձայն վերջին ֆինանսական զեկույցների՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործությունների էկրանավորման երրորդ եթերաշրջանի թողարկումը (պրեմիերան կայացել է չորեքշաբթի՝ Amazon Prime-ում), սերիալի վրա կատարված ընդհանուր ծախսերը գերազանցել են 1 միլիարդ ֆունտ ստեռլինգը։

Այս նախագիծն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի առանձնահատուկ կիրքն է, որով նա մարտահրավեր նետեց Հոլիվուդի հաստատված կարգերին։

Առաջին եթերաշրջանը նկարահանվել է Նոր Զելանդիայում, իսկ երկրորդն ու երրորդը՝ Amazon-ի՝ Բրեյում (Բերքշիրի կոմսություն) և Շեփերթոնում գտնվող տաղավարներում, որտեղ Սուրեյի գեղատեսիլ բլուրները վերածվել են Միջերկրային դեկորացիաների։

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրորդ և երրորդ եթերաշրջանների ծախսերը հասել են 598 մլն ֆունտ ստեռլինգի։ Սակայն վերջնական գումարն ակնհայտորեն ավելի մեծ կլինի, քանի որ երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են միայն անցյալ տարվա հոկտեմբերին։

Ֆինանսական հաշվետվություններում նշվում է, որ ծախսերը տեղավորվել են «նախատեսված բյուջեի» շրջանակներում։ Միևնույն ժամանակ, նախագիծն աշխատանքով է ապահովել տեղական ընկերություններին ու ծառայություններին, ինչը պետք է արդարացնի սերիալի արտադրության համար բրիտանացի հարկատուների միջոցներից 125 մլն ֆունտ ստեռլինգի հատկացումը։ Համարվում է, սա Մեծ Բրիտանիայում 2007-ին կինոարտադրության աջակցության ծրագրի ներդրումից հետո արված ամենախոշոր հատկացումն է



© NEWS.am STYLE