16:28 16 նոյեմբերի, 2026Yandex Music-ն իրականացրել է Հայաստանում իր առաջին հատուկ նախագիծը՝ երգիչ Սևակ Խանաղյանի հետ։ Արտիստը կենդանի կատարել է իր նոր՝ «Голоса» («Ձայներ») երգը օդապարիկում՝ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային 8-րդ փառատոնի ընթացքում։ Նախագիծն իրականացվել է Yandex Go-ի հետ համատեղ։ Տեսանյութն արդեն հասանելի է YouTube-ում՝ Sevak - Голоса (Премьера), և Instagram-ում։
Սևակ Խանաղյանը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում՝ «Քամի» երգով, իսկ 2017 թվականից եղել է The Voice of Armenia նախագծի մենթոր։ Իր տեսահոլովակները նա նկարահանում է Հայաստանի ճանաչելի վայրերում, և բնությունը վաղուց դարձել է նրա ստեղծագործության այցեքարտը։ Այս անգամ բեմը երկինքն էր։

«Հայաստանի լեռների վերևում՝ երկնքում, «Ձայներ» երգը կատարելը խորհրդանշական էր։ Սա իմ հայրենիքն է, այստեղ են իմ արմատները։ Եվ ինձ համար կարևոր է, որ հենց այստեղ հնչեց երգն այն մասին, թե ինչ ենք պահում մեր ներսում՝ անկախ ժամանակից ու հեռավորությունից», — ասում է Սևակ Խանաղյանը։
Արտիստն այսպես է ներկայացնում երգի ասելիքը. «Մենք բոլորս ինչ-որ տեղ ենք շտապում, մեծանում ենք, փոխում ենք քաղաքներ։ Բայց երբեմն բավական է լսել ծանոթ ձայն, որպեսզի մի ակնթարթում վերադառնանք անցած տարիները։ Մեզանից յուրաքանչյուրի համար կան ձայներ, որոնք անհնար է մոռանալ՝ ծնողների, հարազատների, ընկերների, նույնիսկ նրանց ձայները, ովքեր այլևս մեր կողքին չեն»։

Նկարահանումը տեղի է ունեցել փառատոնի օրերին, և շատ բան կախված էր եղանակից ու քամուց։ «Օդապարիկը բեմ չէ, որտեղ ամեն ինչ կարելի է վերահսկել։ Իսկ երբ բարձրացանք օդ, առաջին միտքս այն էր, որ հաջորդ անգամ անպայման պետք է այստեղ բարձրանալ ամբողջ ընտանիքով»,— հիշում է Սևակը։ Վայրէջքից հետո, օդագնացների ավանդույթի համաձայն, թիմի համար առաջին թռիչքի առթիվ հատուկ արարողություն անցկացվեց:

«Մենք զարգացնում ենք Yandex Go-ի Ultima ծառայությունը՝ սովորական ուղևորությունների հետ համատեղելով օգտատերերի նոր տպավորությունները։ Այս տարի նման նախաձեռնություններից էր «Սքայ տուր» (Sky Tour) սակագնում օդապարիկով զբոսաշրջային թռիչքների մեկնարկը Գառնիում և հարակից տարածքներում։ Ուրախալի է, որ այս հնարավորությունը դարձավ Yandex Music-ի և Սևակ Խանաղյանի ստեղծագործական նախագծի մի մասը։ Հայաստանի երկնքում «Ձայներ» երգի կատարումը վառ օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն ու երաժշտությունը միավորվել՝ ստեղծելով իսկապես բացառիկ տպավորություններ», — նշում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
«Голоса» երգը հասանելի է Yandex Music-ում՝ https://music.yandex.com/album/44691218։
Yandex Armenia-ն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական ընկերություններից է։ Ընկերության թվային էկոհամակարգը ներառում է ամենօրյա քաղաքային ծառայություններ՝ Yandex Go, Yandex Maps, Navigator, ինչպես նաև ժամանցային հարթակներ՝ Kinopoisk, Yandex Music և Yandex Books, որոնք հասանելի են Yandex Plus-ի բաժանորդներին։