12:44 17 նոյեմբերի, 202636-ամյա բրիտանացի դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնը ուշադրություն է գրավել գործընկեր Դևոն Թերելի հետ կրքոտ տեսարանի շնորհիվ։ Դերասանները կրքոտ համբուրվել են «Էնիգմա վարիացիաներ» մինի-սերիալի նկարահանումների ժամանակ, որը ներկայումս նկարահանվում է Նյու Յորքում։ Երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, պապարացիները լուսանկարել են գլխավոր դերասաններին ռոմանտիկ տեսարանի նկարահանումների ժամանակ։ Թեյլոր-Ջոնսոնը, մոխրագույն վանդակավոր վերարկուով, գրկել է 34-ամյա ավստրալացի դերասանին, որին հաջորդել է երկարատև համբույրը։

Կադրերը հատկապես հետաքրքրաշարժ էին, քանի որ Աարոնը ամուսնացած է 59-ամյա ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի հետ։ Զույգը միասին է 14 տարի։
Համբույրը, սակայն, Անդրե Ասիմանի «Էնիգմա» վեպի նոր կինոադապտացիայի սցենարի մաս է կազմել։ (Enigma Variations): Թեյլոր-Ջոնսոնը խաղում է Փոլի գլխավոր դերը, մի տղամարդու, որի անձնական կյանքը և սիրային հարաբերությունները տղամարդկանց և կանանց հետ ծավալվում են տասը տարվա ընթացքում։

«Enigma»-ի նոր էկրանավորումը նաև ուսումնասիրում է տղամարդկության, սեռականության և ժամանակակից սիրո թեմաները մի աշխարհում, որտեղ մեր առջև բացվում են անվերջ հնարավորություններ: Ստեղծողները հրավիրում են դիտողներին մտածել այն հարցի շուրջ. հնարավո՞ր է, որ մարդը գիտակցի, որ վերջապես գտել է իր իրական սերը։