Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել  

15:33   17 նոյեմբերի, 2026

Հոլիվուդյան էլիտա, անսպասելի հյուրեր և մի ողջ ավտոբուս՝ բաց հագուստներով գեղեցիկ աղջիկներով. Լեոնարդո Դի Կապրիոն ոճային կերպով է նշել իր 52-ամյակը։ Երեկույթը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Բևեռլի Հիլզի մասնավոր առանձնատանը և հավաքել կինոյի, երաժշտության և բիզնեսի աստղերի։

Պապարացիներին հատկապես գրավել է սպիտակ ավտոբուսը, որից մոտ ինը կին է դուրս եկել կարճ զգեստներով, բարձրակրունկներով և թափանցիկ հագուստով։ Նրանց թվում էր նաև «Love Island USA» ռեալիթի շոուի մասնակից Քորթնի Բերները։ Հյուրերի ժամանման լուսանկարները արագ տարածվել են սոցիալական ցանցերում, օգտատերերը միջոցառումը համեմատել են «Սոցիալական ցանց» ֆիլմի հայտնի եղբայրական երեկույթի տեսարանի հետ։

леодр.jpg (58 KB)

Այնուամենայնիվ, կանանցով լի ավտոբուսը երեկոյի միակ անակնկալը չէր։ Դերասանին շնորհավորելու են եկել վաղեմի ընկերներ Թոբի Մագուայրը, Ջոնա Հիլը, Ալ Պաչինոն, Էդրիեն Բրոդին, Քեյսի Աֆլեքը, Էդվարդ Նորտոնը, Օռլանդո Բլումը և Կարա Դելևինը։ Հյուրերի շարքում նկատվել են նաև Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը, Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, ռեփեր 50 Cent-ը և երգիչ Ice Spice-ը։

леодр1.jpg (123 KB)

Ինքը՝ 50 Cent-ը, տոնակատարությունից հետո լուսանկարներ է հրապարակել երեկույթից և միջոցառումն անվանել «խելագար»։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ռեփերը նաև կարճ ելույթ է ունեցել հյուրերի համար։

леодр2.jpg (59 KB)

леодр3.jpg (106 KB)

Տոնակատարությանը ներկա է եղել նաև 28-ամյա իտալացի մոդել Վիտտորիա Չերետին, որի հետ Դի Կապրիոն հարաբերությունների մեջ է 2023 թվականից։ Զույգը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, միասին է լքել երեկույթը։

леодр4.jpg (111 KB)

леодр5.jpg (37 KB)

Տոնակատարությունը տեղի է ունեցել դերասանի իրական ծննդյան օրվանից՝ նոյեմբերի 11-ից երեք օր անց։ Հյուրերի ցանկից դատելով՝ ԴիԿապրիոն կարողացել է հավաքել վաղեմի ընկերներին, Հոլիվուդի հայտնիներին և նոր հասարակության ներկայացուցիչներին։

 



© NEWS.am STYLE