Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը (ֆոտո)

18:33   12 մարտի, 2014

Հայազգի լուսանկարիչներ Վազգեն Մարտիրոսյանի եւ Կարեն Չախալյանի լուսանկարները National Geographic-ի կայքում ճանաչվել են համապատասխանաբար օրվա եւ շաբաթվա լավագույն լուսանկարներ։

Կարենի լուսանկարը դարձել է շաբաթվա լավագույնը փետրվարի 24-ին, իսկ Վազգենի աշխատանքը օրվա լուսանկար է ճանաչվել մարտի 5-ին։ NEWS.am STYLE-ը զրուցել է լուսանկարիչների հետ ՝ պարզելու համար մանրամասները։


Մեզ հետ զրույցում Վազգենն ասաց, որ լուսանկարը ինքն է տեղադրել կայքում, սակայն որպես օրվա լուսանկար այն ընտրվել է կայքի խմբագիրների կողմից։

Վազգենի խոսքով՝ իր լուսանկարը դոկումենտալ է։ «Այնտեղ պատկերված երեխաներին նայելով՝ ամեն մեկը փորձում է ինչ-որ բան զգալ։ Պարզապես այդ երեխաների հայացքը շատ խորը հայացք է», - նշեց  նա։


Կարեն Չախալյանն էլ ասաց, որ իր նկարը փիլիսոփայա-հոգեբանական է, հոգեկան ապրումների մասին։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE