11:20 18 նոյեմբերի, 2026Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթեուեյն ու նրա ամուսինը՝ դերասան և պրոդյուսեր Ադամ Շուլմանը, կրկին ծնող են դարձել։
Ինչպես հայտնում է TMZ հարթակը, երեքշաբթի օրը 44-ամյա աստղին նկատել են Նյու Յորքի փողոցներում զբոսնելիս՝ նորածնին հատուկ պայուսակով կրծքին ամրացրած։
Ընտանիքում սպասվող համալրման մասին դերասանուհին հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին։
Նշենք, որ Էնն Հեթեուեյն ու 45-ամյա Ադամ Շուլմանն արդեն երկու որդի ունեն՝ 10-ամյա Ջոնաթանը և 6-ամյա Ջեքը։
Աստղային զույգը ծանոթացել է 2008 թվականին, 2011-ի նոյեմբերին հայտարարել նշանադրության մասին, իսկ արդեն 2012-ին կայացել է նրանց հարսանեկան արարողությունը։
Հղիության մասին Հեթեուեյն Ինստագրամում հայտնել էր հունիսին՝ «Սատանան կրում է Prada 2» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում հրապարակած տեսանյութով։ Իսկ արդեն հուլիսին՝ Նյու Յորքում կայացած «Ոդիսական» ֆիլմի պրեմիերային, դերասանուհին հանրությանը ներկայացել էր նկատելիորեն կլորացած փորիկով։