Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով

23:01   19 նոյեմբերի, 2026

Շքեղության աշխարհը միավորվել է Grand Theft Auto խաղային տիեզերքի հետ․ Privé Porter և Moneybags x MB ընկերությունները ներկայացրել են Hermès Birkin պայուսակի բացառիկ տարբերակը՝ ոգեշնչված Vice City-ի մթնոլորտով՝ GTA 6 հանրահայտ տեսախաղի հորինված քաղաքով։

гтаб1.jpg (39 KB)

Որպես հիմք ընտրվել է վարդագույն Birkin պայուսակը, որը վերածվել է իսկական արվեստի գործի։ Պայուսակի ամբողջ մակերեսը՝ վերևից մինչև ներքև, ձեռքով պատվել է փայլփլուն բյուրեղներով։ Առատ զարդարանքի շնորհիվ աքսեսուարը լույսի ներքո շողշողում է՝ անմիջապես գրավելով բոլորի ուշադրությունը։

Ստեղծողները շեշտը դրել են Vice City-ին բնորոշ վառ գեղագիտության վրա՝ արմավենիներով, նեոնային լույսերով և շքեղ կյանքի մթնոլորտով։ Արդյունքում ստեղծվել է իր տեսակի մեջ եզակի մի մոդել, որում Hermès-ի խորհրդանշական դիզայնը միահյուսվել է հանրահայտ խաղային ֆրանշիզայի գեղագիտական ոճին։

гтаб1.jpg (39 KB)

Նախագիծը յուրօրինակ միավորում է երկու աշխարհների՝ կոլեկցիոն նորաձևության և գեյմերական մշակույթի։ Խոսքը զանգվածային արտադրության հավաքածուի մասին չէ, այլ անհատական ձևավորմամբ ստեղծված բացառիկ պայուսակի, որն առկա է ընդամենը մեկ օրինակով։



© NEWS.am STYLE