Աիդա Սիմոնի հետ՝ հոգու, մարմնի և ազատ լինելու մասին

18:00   19 նոյեմբերի, 2026

Մարդը որքանո՞վ է ճանաչում ինքն իրեն, երբեմն ավելի շատ լսո՞ւմ է հոգուն, թե՞ մարմնին, և հնարավո՞ր է ապրել ներդաշնակ՝ չընդունելով սեփական բնությունը։ Այս հարցերի շուրջ Աիդա Սիմոնի հետ մեր զրույցը դարձավ ոչ միայն մարմնի ու հոգու փոխհարաբերությունների, այլև ազատության, ցանկությունների, սիրո, արվեստի և վերջապես՝ հայրենիքի մասին մտորումների առիթ։ Կան թեմաներ, որոնց մասին հասարակությունը նախընտրում է լռել կամ խոսել կիսաձայն։

Մարմինը, սեռականությունը, բնական ցանկությունները, հաճույքը, ինքնաճանաչումն այդ թեմաներից են։ Մինչդեռ մարդուն ամբողջական հասկանալու համար հնարավոր չէ անտեսել նրա մարմինը՝ այն համարելով հոգուց առանձին մի իրականություն։ Աիդա Սիմոնի հետ զրույցի առանցքում հենց այս ամբողջականությունն էր։ Որտե՞ղ է ավարտվում մարմնի ցանկությունը և սկսվում հոգու պահանջը։ Կարո՞ղ ենք ցանկանալ մեկին՝ առանց սիրելու, և արդյո՞ք մարմինը երբեմն ավելի անկեղծ է, քան մեր խոսքերը։

Աիդա Սիմոնի մասնագիտական ճանապարհն ինքնին հետաքրքիր է այս թեմայի համատեքստում։ Նա դերասանուհի է, պարուհի, բեմադրիչ-բալետմայստեր և Pole dance-ի մասնագետ։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում, իսկ հայաստանյան թատերական կյանքում ուշադրություն է գրավել իր ինքնատիպբեմադրություններով։

NEWS.am STYLE-ին տված զրույցում Աիդան պարը բնորոշել է որպես պատմություն։ Նրա համար այն պարզապես շարժումների գեղեցիկ համադրություն չէ, այլ ներքին ապրումների արտահայտման միջոց։ Նա կարևորում է մարմնի և հոգու միասնությունը՝ ընդգծելով, որ տեխնիկան առանց հոգու արժեք չունի։ Իսկ ոգեշնչման աղբյուրներից առանձնացնում է լավ երաժշտությունը։ Այս մոտեցումը հետաքրքիր կերպով համադրվում է մեր զրույցի հիմնական հարցերի հետ։ Եթե մարմինը կարողանում է արտահայտել այն, ինչ բառերով երբեմն չենք համարձակվում ասել, ուրեմն այն ոչ միայն ֆիզիկական գոյության միջոց է, այլև մերներաշխարհի լեզուն։



© NEWS.am STYLE