11:30 20 նոյեմբերի, 20261920-ականների Հայաստանը՝ իր պատմական իրադարձություններով, բարքերով ու ավանդույթներով. Առաջին ալիքն այսօրվանից մեկնարկում է նոր՝ 16 մասից բաղկացած հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում կտեսնեք Թելման Խաչատրյանին, Միլենա Ղազարյանին ու Հրանտ Հովսեփյանին։ Դերասանները մարմնավորում են ժամանակի բարքերով պայմանավորված դժբախտ սիրահարների։ Բայց ֆիլմը միայն սիրո պատմություն չէ։ Այն ներկայացնում է ժամանակի շունչը, իրադարձություններն ու 1920-ականներին հատուկ իրավիճակներ։

Օրերս Կինոմոսկվայում կայացավ սերիալի առաջին երեք սերիաների փակ նախադիտումը, որին ներկա էր նաև դերասանական կազմը՝ մի քիչ հուզված, մի քիչ անհամբեր ու շատ ոգևորված։ Դերասանները նշում են՝ իրենց համար էլ հետաքրքիր էր ժամանակի միջով այս յուրահատուկ ճամփորդությունը։
Նախագծի գլխավոր պրոդյուսերն ու կոնցեպտի հեղինակը Լիանա Սմբատյանն է, ռեժիսորը՝Արման Գևորգյանը, սցենարի հեղինակը Արման Գիզյան-Մարտիրոսյանն է, երկխոսությունների հեղինակը՝ Լևոն Գալստյանը, իսկ սցենարական գծով պատմականխորհրդատուն՝ Վահրամ Թոքմաջյանը։


Սերիալում նկարահանվել են նաև Վարուժան Մարգարյանը, Յուլյա Ֆինկը, Մինաս Ասրյանը, Աննա Մանուչարյանը, Հարություն Հովհաննիսյանը, Ֆրիդա Յորքը և այլ դերասաններ։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել ֆիլմի առաջին սերիաների նախադիտմանը։ Մեր տեսանյութը՝ իրադարձության վայրից։
View this post on Instagram
Տեքստը և տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի
Լուսանկարները՝ Առաջին ալիքի