10:30 20 նոյեմբերի, 2026Քլոե Քարդաշյանը բացահայտել է, որ այժմ իրեն դեմիսեքսուալ է համարում։ Rեալիթի շոուի 42-ամյա աստղը այս մասին հայտնել է իր «Քլոեն հրաշքների աշխարհում» փոդքասթում՝ քննարկելով իր անձնական կյանքը և հինգ տարի առանց սեքսի մնալը։
Փոդքասթի վերջին թողարկման մեջ Քլոեն զրուցել է հյուր Սայմոն Հաքի հետ, ով պատմել է, որ իր թերապևտներից մեկը ենթադրել է, որ ինքը դեմիսեքսուալ է։
Քլոեն խոստովանել է, որ նախկինում չէր լսել այս տերմինը։ Այնուհետև Սայմոնը բացատրել է, որ դեմիսեքսուալությունը վերաբերում է միայն հուզական կապ հաստատելուց հետո ռոմանտիկ կամ սեռական ձգողություն զգալու ունակությանը։
«Դեմիսեքսուալը այն մարդն է, ով կարող է ռոմանտիկ ձգողություն զգալ և մտերիմ հարաբերություններ ունենալ միայն իր և մեկ այլ անձի միջև հուզական կապ հաստատելուց հետո։ Հետևաբար, դեմիսեքսուալի համար մեկ գիշերվա հարաբերությունը գործնականում անհնար է», - բացատրել է նա։ «Այո, ես երբեք մեկ գիշերվա հարաբերություն չեմ ունեցել։ Կարծում եմ՝ կհիշեի դա։ Փաստորեն ես դեմիսեքսուալ եմ։ Այ քեզ բան», - պատասխանել է Քլոեն։
Այնուհետև աստղը անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչու է իր համար դժվար նույնիսկ պատկերացնել նոր հարաբերությունները։
«Ինձ համար իսկապես դժվար է հիմա նման տրամադրության մեջ հայտնվել։ Ես ուղղակի ուզում եմ թույլ տալ ինձ մտերմանալ ինչ-որ մեկի հետ, բայց զգում եմ, որ իմ կյանքում չափազանց շատ բան է պատահել։ Ես հիմա հիանալի հուզական վիճակում եմ և վախենում եմ անել այնպիսի բան, որը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ ես անցնեմ այն ամենի միջով, ինչ անցել եմ անցյալում», - խոստովանել էց նա։
Քարդաշյանը նաև նշել է, որ հոգնել է տղամարդկանցից, որոնք խոստանում են հավատարմություն, բայց վերջում դավաճանում են իրեն։
«Ես հարգում եմ հարաբերությունների կանոնները, բայց ինձ դուր չի գալիս, երբ յուրաքանչյուր տղամարդ ասում է. «Ես լուրջ եմ ասում, այսպես է լինելու», և հետո գնում ու դավաճանում է ինձ»։
Քլոեի խոսքով՝ ինքը կարոտում է ոչ այնքան սեքսը, որքան պարզապես սովորական մարդկային մտերմությունը։ «Երբեմն ես ուղղակի ուզում եմ համբուրվել։ Բայց դա պարտադիր չէ, որ նշանակի, որ ես սեքսի կարիք ունեմ։ Ես այդ ցանկությունը չունեմ։ Ես պարզապես կարոտում եմ տաք գրկախառնությունը, պարզապես տարրական մտերմությունը», - նշել է նա և հավելել. «Չեմ կարծում, որ հետերոսեքսուալ համայնքում շատ դեմիսեքսուալ մարդիկ կան»։
Քլոեն իր երկարատև ձեռնպահության մասին խոսել է նաև «Քարդաշյանները» ընտանեկան ռեալիթի շոուում։ 2025 թվականի սեպտեմբերին Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ նրա ընկերը՝ ոճաբան Քրիս Ափլթոնը, զարմացած հարցրել է նրան, թե որքան ժամանակ է, որ սեռական հարաբերություն չի ունեցել։
«Չորս տարի, դեկտեմբերից», - պատասխանել է Քարդաշյանը։ Նա ասել է, որ Քրիսն ամեն անգամ զարմանում է, երբ իմանում է, որ ինքը դեռևս սեռական կյանքից ձեռնպահ է մնում։
«Նա դրա մասին խոսում է այնպես, կարծես ես բորոտություն ունեմ», - կատակել է աստղը նկարահանող խմբին։