«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ

14:50   20 նոյեմբերի, 2026

Մեքսիկահայ հումորիստ Ջեք Ասադուրյանը, որը հայտնի է իր զվարճալի ու ինտերակտիվ ստենդափ շոուներով ու հանդիսատեսի հետ սուր հումորների փոխանակմամբ, իր հերթական շոուի ժամանակ հումորի միջոցով բարձրաձայնել է նաև քաղաքական հարցեր։ Ջեքը զրույց է սկսել դահլիճում նստած մի աղջկա հետ, պարզվել է՝ վերջինը ազգությամբ թուրք է։

«Հա՞յ ես»,-հարցրել է Ասադուրյանը։ «Ոչ, թուրք եմ»,-պատասխանել է աղջիկը։

«Թո՞ւրք»,-բացականչել է հումորիստը, որից հետո նաև դահլիճն է բուռն արձագանքել։

Ասադուրյանը, սակայն, շարունակել է իրեն բնորոշ հումորով. «Ավելի վաղ, դու ինձ հետ նկարվել էիր, չէ՞։ Ջնջիր այդ նկարը»,-կատակել է նա, ու շարունակել,-«Կներես, որպես հայ՝ ես մեծացել եմ ձեզ ատելով։ Մենք մեր հողերն ենք ուզում, մենք հատուցում ենք ուզում»։

View this post on Instagram

A post shared by Jack Jr (@jackjrcomic)

Այնուհետև Ասադուրյանը աղջկան բեմ է բարձրացրել։ «Որպես թուրք՝ համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը»,-հարցրել է նա, ինչին թրքուհին պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ»՝ արժանանալով հանդիսատեսի ծափերին։



© NEWS.am STYLE