Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման

12:01   21 նոյեմբերի, 2026

Կան պատմություններ, որոնք ավարտվում են, բայց երբեք չեն հեռանում մարդուց։ Կանզգացմունքներ, որոնք ժամանակը չի կարողանում մաշեցնել, և կան հանդիպումներ, որոնք նույնիսկչկայանալով՝ դառնում են մի ամբողջ կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Հայ և ռուս արդիդրամայի թատրոնի բեմում ներկայացվող Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման հենցայդպիսի մի պատմություն է՝ սիրո, բաժանման, կորստի և չասված խոսքերի մասին։ Երկումարդկանց ճակատագիր, որոնք մեծացել են միասին, կիսել մանկության ու պատանեկությանտարիները, բայց կյանքի ճանապարհներին հայտնվել տարբեր ափերում։

Unknown-8.jpg (60 KB)

Unknown-2-4.jpg (109 KB)

Տարիներն անցել են, կյանքը շարունակվել, սակայն անցյալը չի դարձել անցյալ։ Սերը մնացել էայնտեղ՝ չմարած, չիրականացած, գուցե երբեք էլ ամբողջությամբ չխոստովանված։ Ներկայացմանամենացավոտ շերտը հարազատ մարդու կորստից հետո առաջացած լռությունն է։ Լռություն, որիմեջ ապրում են հիշողությունները, ափսոսանքները, չարտասանված խոսքերն ու այն հարցերը,որոնց պատասխանները երբեմն այլևս հնարավոր չէ ստանալ։

Հինգ կանգառ… Հինգ հանգրվան, որոնցից յուրաքանչյուրն ասես մոտեցնում է մարդուն իր ներսումպահած ճշմարտությանը։ Կյանքի ճանապարհին մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես ենանցնում կարևոր պահերը, ինչպես են չասված բառերը դառնում տարիների ծանրություն, իսկ բացթողնված հնարավորությունները՝ անդառնալի հիշողություններ։ Հակոբ Ղազանչյանիբեմադրությամբ այս պատմությունը ստանում է իր բեմական շունչն ու հուզական տարածությունը։Հատկանշական է նաև այն, որ բեմադրիչն ինքը հանդես է գալիս որպես դերակատար՝ ԼարիսաՂևոնդյանի հետ միասին։

Unknown-3-5.jpg (254 KB)

Unknown-4-5.jpg (422 KB)

Նրանց բեմական ներկայությունը ստեղծագործությանը հաղորդում է առանձնահատուկմտերմություն։ Ներկայացման գեղարվեստական ամբողջությունը լրացնում են Քրիստ Մանարյանիերգերը, Մարիամ Մուրադյանի տեսանյութերը և Դիանա Հայրապետյանի պարային լուծումները։Երաժշտությունը, պատկերը և շարժումը միավորվում են դրամատիկական պատմության շուրջ՝ընդլայնելով նրա զգայական ու գեղարվեստական արտահայտչականությունը։ «Հինգ կանգառ»-ըմիայն երկու մարդկանց սիրո պատմությունը չէ։ Այն նաև ժամանակի մասին է, որը երբեք հետ չիգալիս, մարդկային հարաբերությունների փխրունության, կորստի անխուսափելիության ևհիշողության զարմանալի կենսունակության մասին։

Unknown-5-3.jpg (204 KB)

Unknown-6-3.jpg (331 KB)

Գուցե ներկայացման ամենակարևոր հարցն այն է՝ ի՞նչ է մնում մարդուն, երբ անցյալը հնարավոր չէվերադարձնել, իսկ սիրտը դեռ պահում է այն, ինչ կյանքն այդպես էլ չտվեց։ Եվ երբ ավարտվում էներկայացումը, մնում է մի զգացողություն, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր հինգ կանգառները՝իր չավարտված պատմությունը, իր չասված խոսքը, իր չմարող սերը։ Որովհետև երբեմնամենաերկար ճանապարհը ոչ թե երկու մարդկանց միջև է, այլ մարդու և իր հիշողությունների։



© NEWS.am STYLE