Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով

18:17   21 նոյեմբերի, 2026

Ջենիֆեր Լոպեսը կրկին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում՝ տպավորիչ կերպարով ներկայանալով կարմիր գորգին։ Լոս Անջելեսում կայացած «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի պրեմիերային երգչուհին եկել է Dolce & Gabbana-ի ամբողջովին թափանցիկ ժանյակե զգեստով՝ կերպարը համադրելով ավելի քան 100 կարատանոց դեղին քարով շքեղ ադամանդե վզնոցի հետ։

брилоп.jpg (110 KB)

Երեկոյի համար 57-ամյա աստղն ընտրել է Dolce & Gabbana-ի բարձր նորաձևության հավաքածուից նրբագույն շանթիլի ժանյակով կարված զգեստ։ Բարակ ուսակապերով, խորը բացվածքով և ազատ թափվող փեշով այս մոդելը գրեթե չէր թաքցնում նրա կազմվածքը։ Կարմիր գորգին Լոպեսը զգեստի վրայից գցել էր մորթե օձիքով ու թևածալերով ատլասե թիկնոց-վերարկու, որը զարդարված էր ծաղկային ասեղնագործությամբ, բյուրեղներով, փայլերով և մետաքսե ծոպերով։

брилоп1.jpg (124 KB)

Կերպարի գլխավոր շեշտադրումը, սակայն, Dolce & Gabbana Alta Gioielleria հավաքածուի զարդերն էին։ «Sicilia» վզնոցի առանցքային մասը 100,1 կարատանոց տանձաձև դեղին ադամանդն էր՝ շրջապատված զմրուխտաձև և կլոր երեսակման քարերով։

брилоп3.jpg (45 KB)

Լոպեսն այն համադրել էր խոշոր դեղին ադամանդներով ականջօղերի, երկու մեծ կոկտեյլային մատանու և թանկարժեք քարերով զարդարված՝ ծաղկի տեսքով մազակալի հետ։

брилоп2.jpg (91 KB)

брилоп4.jpg (68 KB)

Ամբողջ կերպարը՝ զգեստից մինչև զարդեր, ներկայացվել էր հուլիսին Իտալիայի Տաորմինա քաղաքում կայացած Dolce & Gabbana Alta Moda 2026 ցուցադրության ժամանակ։ Այդ օրը Լոպեսը ցուցադրությանը ներկա էր ոսկեթել ասեղնագործությամբ զգեստով, որը հիշեցնում էր Գուստավ Կլիմտի հայտնի «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը I» կտավը, իսկ ավելի ուշ փոխել էր հագուստը՝ կրելով վառ դեղին, մեկ ուսը բաց զգեստ։ Եզրափակիչ երեկոյին նա նաև ելույթ էր ունեցել բրենդի մի քանի տպավորիչ բեմական հագուստներով։

 



© NEWS.am STYLE