Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը

13:56   22 նոյեմբերի, 2026

Փոքրիկ երգիչ Լեո Մկրտչյանը՝ Լեոն, Հայաստանը ներկայացրել է Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում և զբաղեցրել երկրորդ տեղը։ Լեոյի մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ինստագրամյան էջում կիսվել է մրցույթի մանրամասներով.

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial)

«Եվ այսպես, Լեոն՝ Հայաստանը, հաղթեց ժուրիի քվեարկությամբ։ Իսկ հանդիսատեսիքվեարկությամբ հաղթեց Բելառուսը»,-գրել է նա։

Լեոյի ելույթից կադրեր հայտնվել են նաև հայրիկի՝ Մարտին Մկրտչյանի էջում։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են ծնողները աջակցում որդուն՝ պատասխանատու ելույթների ժամանակ։

View this post on Instagram

A post shared by Martin Mkrtchyan (@martinmkrtchyan)

Հիշեցնենք, որ Լեոն նաև ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին։



© NEWS.am STYLE