20:30 22 նոյեմբերի, 2026Շուշաննա Թովմասյանը նոյեմբերի 14-ին նշել է ծննդյան 34-ամյակը։ Այդ առթիվ դերասանուհին ֆոտոշարք էր իրականցրել, որից նոր կադրեր է հրապարակել ինստագրամյան իր էջում։ Լուսանկարներում դերասանուհին բնական ու նուրբ կերպարով է. թույլ դիմահարդարում, մինիմալիստական կերպար ու զարդերի զուսպ ընտրություն։
«Շատ եմ սիրել այս շարքը... Այստեղ ես եմ՝ բոլոր կերպարներից դուրս, այնպիսին, ինչպիսին կամ»,-ֆոտոշարքին կից գրել է Շուշաննան։
View this post on Instagram
Դերասանուհին ֆոտոշարքն իրականացրել է @asichyan_photography -ի հետ և նշել, որ նա իրպատկերացումն իրականություն է դարձրել։
Սիրուշոն ներկայացրել է PreGomesh-ի նորույթը՝ նոր կախազարդերի հավաքածու, որը շարունակում է մթերքի թեման։ Նոր շարքում կտեսնեք, օրինակ, լոլիկ, գաթա, զեյթուն, կոմպոտ, դդում, կաղին, մասուր, չիր, շաքարաքլոր, ինչպես նաև՝ հայտնի «Ալյոնկա» կոնֆետի հայկական տարբերակը։
View this post on Instagram
Երեկվանից սկսած բրենդի խանութների դիմաց հերթեր են գոյացել առեղծվածային տուփերը ձեռք բերելու համար։
Փոքրիկ երգիչ Լեո Մկրտչյանը՝ Լեոն, Հայաստանը ներկայացրել է Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում և զբաղեցրել երկրորդ տեղը։ Լեոյի մայրը՝ երգչուհի ՀռիփսիմեՀակոբյանը, ինստագրամյան էջում կիսվել է մրցույթի մանրամասներով.
«Եվ այսպես, Լեոն՝ Հայաստանը, հաղթեց ժուրիի քվեարկությամբ։ Իսկհանդիսատեսիքվեարկությամբ հաղթեց Բելառուսը»,-գրել է նա։
View this post on Instagram
Լեոյի ելույթից կադրեր հայտնվել են նաև հայրիկի՝ Մարտին Մկրտչյանի էջում։Տեսանյութերում երևում է՝ ինչպես են ծնողները աջակցում որդուն՝ պատասխանատուելույթների ժամանակ։
Հիշեցնենք, որ Լեոն նաև ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին։