Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել

11:30   23 նոյեմբերի, 2026

Ինչպես հայտնում է PEOPLE-ը, Քվենտին Տարանտինոն երեք երեխաների հայր է դարձել։

63-ամյա կինոռեժիսորն ու նրա կինը՝ Դանիելա Փիք Տարանտինոն, երրորդ երեխային են ունեցել։ Այս մասին PEOPLE-ին բացառիկ տեղեկություն է հայտնել զույգի ներկայացուցիչը։

«Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելա Փիք Տարանտինոն, մեծ ուրախությամբ հայտնում են իրենց երրորդ երեխայի՝ որդու ծննդյան մասին»,-PEOPLE-ին հայտնել է ռեժիսորի ներկայացուցիչը։

Բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսորն ու երգչուհի և մոդել Դանիելան արդեն երկու երեխա ունեն՝ 6-ամյա որդի Լեոյին և 4-ամյա դստերը՝ Ադրիանային։

Քվենտինն առաջին անգամ Դանիելայի հետ հանդիպել է 2009 թվականին Իսրայելում, երբ այնտեղ ներկայացնում էր իր նախագծերից մեկը։ Նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել, սակայն մի քանի տարի անց զույգը բաժանվել է։

Ավելի ուշ՝ 2016 թվականի շուրջ, նրանք վերամիավորվել են, իսկ 2017 թվականի ամռանը նշանադրվել։ Հաջորդ տարի՝ նոյեմբերին, Քվենտինն ու Դանիելան ամուսնացել են Լոս Անջելեսում գտնվող իրենց տանը՝ մտերիմների նեղ շրջանակում կազմակերպված արարողության ժամանակ։

Լուսանկարը՝ JB Lacroix / WireImage / Getty Images



© NEWS.am STYLE