Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը  

10:30   24 նոյեմբերի, 2026

Առաջին տիկին Մելանյա Թրամփը պաշտոնապես մեկնարկել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը՝ դիմավորելով երկրի գլխավոր տոնածառը և հանդես գալով խաղաղության ուղերձով: Այս տարի նախագահական նստավայրի Սուրբ Ծննդյան զարդարանքները կլինեն «Ամերիկյան ծաղկում» (American Bloom) թեմայով:

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Սպիտակ տուն է բերվել 18 ոտնաչափ (մոտավորապես 5.5 մետր) երկարությամբ Վիսկոնսինյան եղևնի: Եղևնին Silent Night Evergreens-ից տեղափոխվել է ձիաքարշով, և դրա ժամանումը նշանավորել է նստավայրի տոնական նախապատրաստությունների պաշտոնական մեկնարկը:

Մելանիան շնորհակալություն է հայտնել Չեպմեն ընտանիքին, որը բարձրացրել է եղևնին, ինչպես նաև ԱՄՆ բանակի վետերան և FedEx-ի վարորդ Չաք Ջենսենին, որը այն հասցրել է Վաշինգտոն: Եղևնին կզարդարի Սպիտակ տան Կապույտ սենյակը տոնական շրջանի ընթացքում:

млро1.jpg (59 KB)

Սուրբ Ծննդյան տոնածառի ընդունելության համար Առաջին տիկինը ընտրել է  Գաբրիելա Հերսթի կարմիր և սպիտակ վանդակավոր վերարկու:

Այնուամենայնիվ, նրա տոնական ծրագիրը չի սահմանափակվել միայն տոնական նախապատրաստություններով: Երկրորդ տիկին Ուշա Վենսի հետ միասին Մելանյան մասնակցել է Ամերիկյան Կարմիր Խաչի միջոցառմանը Էնդրյուսի համատեղ բազայում, որտեղ նա և զինվորական ամուսինները տոնական փաթեթներ են հավաքել ամերիկացի զորքերի համար: Միջոցառմանը միացել են նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերի կինը՝ Քեյթի Միլլերը, և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի կինը՝ Ջենիֆեր Հեգսեթը:

млро2.jpg (72 KB)

Մասնակիցները լցրել են տուփերը քաղցրավենիքով, կրետցելով, ապա ստորագրել տոնական բացիկներ զինծառայողների համար: Իր բացիկի վրա Մելանյան գրել էր. «Շնորհակալություն ծառայության համար: Զգույշ եղեք: Շնորհավոր Գոհաբանության օր»:

млро3.jpg (45 KB)

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Մելանյան խոսել էր նաև իր ամենամեծ Սուրբ Ծննդյան ցանկության՝ համաշխարհային խաղաղության մասին: Մասնավորապես, նա հույս էր հայտնել, որ մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագիր կկնքվի: «Ես ուզում եմ խաղաղություն աշխարհում», - ասել է Առաջին տիկինը:

млро4.jpg (71 KB)

Մելանիայի խոսքով՝ Թրամփի ընտանիքը նախատեսում է Գոհաբանության օրը անցկացնել Ֆլորիդայի իրենց Մար-ա-Լագո նստավայրում: Մինչ այդ Դոնալդ Թրամփը նախատեսում է մասնակցել Սպիտակ տանը երկու հնդկահավերի ավանդական ներմանը:



© NEWS.am STYLE