12:31 24 նոյեմբերի, 202657-ամյա Մրայա Քերին արձագանքել է երկրպագուների մտահոգություններին իր վերջին ելույթներից հետո՝ իր ամենամյա Սուրբ Ծննդյան համերգային շրջագայության շրջանակներում։ Երգչուհին կոչ է արել հանրությանը չվստահել համացանցում կարդացած ամեն ինչին, այն բանից հետո, երբ Բրազիլիայում իր ելույթի տեսանյութերը մտահոգություններ են առաջացրել իր առողջության վերաբերյալ։
Նոյեմբերի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի «Ֆարմասի Արենա» մարզադաշտում կայացած իր համերգի ժամանակ հինգ անգամ «Գրեմմի» մրցանակակիրը անսպասելիորեն դիմել է հանդիսատեսին։
«Եվ, ի դեպ, մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին։ Մի՛ զայրացրեք ինձ», - ասել է արտիստը։
Չնայած Քերին ուղղակիորեն չի մանրամասնել, թե ինչ նկատի ուներ, նրա խոսքերը հնչել են նոյեմբերի 17-ին Սան Պաուլոյում նրա ելույթի կադրերը սոցիալական ցանցերում լայնորեն տարածվելուց կարճ ժամանակ անց։ 1995 թվականի «Ֆանտազիա» հիթի կատարման ժամանակ երգչուհու շարժումները նկատելիորեն կոշտ էին։ Մի պահ նա կարիք է ունեցել դիմել իր պարողների օգնությանը. նրանք աջակցել են երգչուհուն, երբ նա քայլում էր դեպի բեմի կենտրոնը՝ օգնելով նրան թեքվել և բարձրացնել ոտքը։
Կադրերը քննարկումների ալիք են առաջացրել։ Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ Քերին առողջական խնդիրներ ունի, մինչդեռ մյուսները քննադատել են նրա ելույթը՝ անվանելով նրա շարժումները անբնական և կոշտ։