Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»  

12:19   27 նոյեմբերի, 2026

Կարծես թե Քորթնի Քարդաշյանի և երաժիշտ Թրևիս Բարքերի ամուսնության մեջ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ, որքան կարող է թվալ։ Աստղի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, պատմել է Blink-182-ի թմբկահարի հետ անսպասելի զրույցի մասին, որը խոստովանել է, որ հազվադեպ է տեսնում կնոջը։ Երաժշտի բացահայտումը հարցեր է առաջացրել այն մասին, թե որքան ներդաշնակորեն է զույգը կարողանում հավասարակշռել ընտանեկան կյանքը և սիրելիների հետ հարաբերությունները։

Անսովոր զրույցը տեղի է ունեցել Hulu Get Real միջոցառման ժամանակ, որտեղ Բարքերը գովազդում էր իր վավերագրական ֆիլմը։ 42-ամյա Քլոեի խոսքով՝ երաժիշտը մոտեցել է իրեն՝ քրոջ հետ իր հազվադեպ հանդիպումների վերաբերյալ իրավիճակը պարզաբանելու համար։ «Ես ուղղակի ուզում եմ, որ դու իմանաս. ես չեմ պատճառը, որ դու այլևս ժամանակ չես անցկացնում Քորթնիի հետ», - Քլոեն պատմել է Բարքերի խոսքերը «Քարդաշյանները» սերիալի վերջին դրվագում։

Ապա, ըստ Քարդաշյանի, երաժիշտը հավելել է. «Ես նրան ընդհանրապես չեմ տեսնում։ Ես երբեք չեմ տեսնում նրան։ Մենք նույնիսկ միասին ժամանակ չենք անցկացնում»։

Բարկերը բացատրել է, որ ինքը նմանատիպ իրավիճակում է եղել. նա նույնպես կցանկանար ավելի հաճախ տեսնել կնոջը, բայց նա գրեթե միշտ զբաղված է երեխաների հետ։

«Այսպիսով, մենք նույն վիճակում ենք։ Դու ուզո՞ւմ ես ժամանակ անցկացնել նրա հետ։ Ես էլ եմ ուզում։ Ես էլ կցանկանայի նրան ավելի հաճախ տեսնել», - պատմել է Քլոեն նրա  խոսքերը։

Քարդաշյանի խոսքով՝ երաժիշտը շեշտել է, որ Քորթնին շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ և հրաշալի մայր է։ Սակայն Քլոեն ինքն էլ խոստովանել է, որ զրույցից հետո իրեն անհարմար է զգացել։

Ավելի ուշ երեկոյան Քորթնին տեսակապով զրուցել է քրոջ հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։ Նա բացատրել է, որ Թրևիսը բարձրացրել է այս թեման, քանի որ լավ գիտակցում է տարածված այն համոզմունքը, որ ինքն է խանգարում կնոջը շփվել ընտանիքի և ընկերների հետ։

Քլոեն շտապել է պարզաբանել, որ երբեք չի մեղադրել քրոջ ամուսնուն իրենց հեռավորության համար։ Փոխարենը, նա ասել է, որ խնդիրն այն է, որ Քորթնին պայքարում է իր կյանքի տարբեր հարաբերությունները հավասարակշռելու հարցում։

«Ես կցանկանայի, որ Քորթնին կարողանար ավելի լավ կառավարել իր ժամանակը սիրելիների հետ։ Բայց բոլորը տարբեր են», - խոստովանել է Քլոեն հարցազրույցում։

Նա նաև ընդգծել է, որ լիովին նորմալ է համարում, որ քույրը ցանկանում է ժամանակ անցկացնել ամուսնու հետ։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ ընտանեկան կյանքը չպետք է լինի միակ առաջնահերթությունը։

«Նա ամուսնացած է, և, իհարկե, նա նախ պետք է ժամանակ անցկացնի ամուսնու հետ։ Ես ինքս եմ դա ասել նրան։ Պարզապես կարևոր է սովորել պահպանել ոչ միայն մեկ հարաբերություն, այլև մյուսները», - բացատրել է Քարդաշյանը։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի սկզբին Քորթնին արդեն ստիպված էր հերքել ամուսնական խնդիրների մասին լուրերը։

Աստղը նշել է, որ իր ներկայացուցիչը կապ է հաստատել իր հետ այն բանից հետո, երբ մի պարբերական պնդում էր, որ զույգը այլևս միասին չի ապրում և պատրաստվում է բաժանվել։

Այնուամենայնիվ, Քարդաշյանը որևէ արդարացում չի ներկայացրել և նույնիսկ առաջարկել է թույլ տալ պարբերականին հրապարակել պատմությունը։

«Ասեք նրանց, որ հրապարակեն այն։ Կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա՝ հավելելով, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Քորթնին նաև ենթադրել է, որ լուրերը կարող էին սկսվել TikTok-ի կեղծ տեսանյութի պատճառով և զարմանք հայտնեց, որ օգտատերերը լուրջ են վերաբերվում նման գրառումներին։



© NEWS.am STYLE