13:07 28 նոյեմբերի, 202642-ամյա Քեթի Փերին և նրա սիրելին՝ Կանադայի 54-ամյա նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն, մեկնել են անսովոր ռոմանտիկ ճանապարհորդության Եվրոպայով։ Զույգը վարձակալել է լեգենդար Venice Simplon-Orient-Express գնացքի մի ամբողջ վագոն՝ Փարիզից Վենետիկ առավելագույն հարմարավետությամբ հասնելու համար։ Նման շքեղության արժեքը գնահատվում է շուրջ 105 հազար դոլար։
Սիրահարներն ընտրել են բացառիկ L’Observatoire վագոնը, որը համարվում է հայտնի երկաթուղային երթուղու ամենաշքեղ առաջարկներից մեկը։ Ճանապարհորդությունը տևել է շուրջ 24 ժամ, և այդ ամբողջ ընթացքում զույգի տրամադրության տակ են եղել առանձին ննջասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ, գրադարան և շքեղ, ազատ կանգնած լոգարանով բաղնիք։
Փերիի առանձնահատուկ ուշադրությունը գրավել է հենց լոգարանը։ Երգչուհին Instagram-ում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում հանգստանում է լոգարանում՝ վայելելով պատուհանից երևացող եվրոպական բնապատկերները։ Հրապարակված կադրերից դատելով՝ այս ուղևորության ընթացքում նույնիսկ սովորական լոգանք ընդունելը վերածվել է իսկական շքեղ հաճույքի։

Վագոնն ունի նաև համայնապատկերային պատուհաններ և շուրջ 1000 գրքից բաղկացած հավաքածուով գրադարան։ Ուղևորների տրամադրության տակ է անձնական սպասավորը, որը կատարում է նրանց բոլոր ցանկությունները, այդ թվում՝ լոգանք պատրաստելը։ Ճանապարհորդության ճաշացանկում ներառված են նրբաճաշակ ուտեստներ, խավիար և շամպայն։
Առավելագույն գաղտնիություն ապահովելու համար զույգն ընտրել է գնացքի վերջին հատվածում գտնվող վագոնը։ Այդպիսով Փերին և Թրյուդոն կարողացել են վայելել միմյանց ընկերակցությունը՝ առանց մյուս ուղևորների հետ պատահական հանդիպումների մտահոգության։

Երեկոյան ընթրիքին հայտնիները նույնպես համապատասխան տեսք են ընտրել։ Քեթին ներկայացել է De La Vali ապրանքանիշի շամպայնի երանգի մետաքսե և ատլասե մինի զգեստով, որի արժեքը շուրջ 730 դոլար է, իսկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ կոշիկներով։ Թրյուդոն նախապատվությունը տվել է էլեգանտ սպիտակ սմոքինգին՝ սև թիթեռնիկ փողկապով։
Երգչուհին հրապարակել է լուսանկարների մի ամբողջ շարք, որտեղ զույգը միասին ընթրում է, թղթախաղ խաղում և ժամանակ անցկացնում վագոնի հարմարավետ միջավայրում։ Կադրերից մեկում Թրյուդոն նարդի է խաղում, իսկ մյուսում սիրահարները միասին լուսանկարվում են՝ կարծես պատրաստվելով համբուրվելու։
Ռոմանտիկ ուղևորությունը զույգի եվրոպական մեծ շրջագայության մի մասն է եղել, որի ընթացքում նրանք այցելել են Բարսելոնա, Միլան, Փարիզ և Վենետիկ։ Փարիզում հայտնիները հանդիպել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի առաջնորդի հետ համատեղ սելֆին երգչուհին նույնպես ներառել է իր լուսանկարների շարքում։

Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ՝ արդյոք զույգն իսկապես վճարել է բացառիկ վագոնի վարձակալության ամբողջ գումարը։ Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ L’Observatoire վագոնով ճանապարհորդության արժեքը գնահատվում է շուրջ 105 հազար դոլար։ Խոսքը վերաբերում է ամբողջ մասնավոր վագոնի վարձակալության արժեքին, այլ ոչ թե գնացքի սովորական տոմսին։