21:07 28 նոյեմբերի, 2026Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնում տեղի կունենա Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգայինակադեմիական երգչախմբի համերգը, որը նվիրված է պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի 98-ամյակին։
Բեմում հանդես կգան Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիականերգչախումբը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիականթատրոնի նվագախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
Մենակատարներ՝ Լիպարիտ Ավետիսյան՝ տենոր, Արծվիկ Դեմուրչյան՝ սոպրանո, ՔրիստինեՍահակյան՝ մեցցո-սոպրանո, Սոֆյա Սայադյան՝ սոպրանո, Ռոլանդ Սոֆոյան՝ բաս, ԳրիգորԱբրահամյան՝ բարիտոն։
Ծրագրում՝
Վերդի՝ Ազգերի հիմն
Գունո՝ Զինվորների քայլերգ
Գունո՝ Վալս
Գունո՝ Մեֆիստոֆելեսի կավատինա
Չուխաջյան՝ Մարգարի քառյակներ
Վիվալդի՝ Գլորիա
Օրֆ՝ Կարմինա Բուրանա (Ֆինալ)
Գարվարենց՝ Քեզ համար, Հայաստան