20:30 29 նոյեմբերի, 2026Ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի կիսաեզրափակչում հայ երգչուհի Անահիտ Հակոբյանը հերթական փայլուն ելույթը ցուցադեց, սակայն, ցավոք, նրան մի քանի ձայն չբավականացրեց մրցույթի եզրափակիչ փուլ հասնելու համար։
View this post on Instagram
Անահիտը կատարեց Ֆիլիպ Կիրկորովի «Жестокая Любовь» հայտնի երգը՝ այն մատուցելով իր ձևով։ Ժյուրիի անդամնների մեծամասնությանը, այդ թվում ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին ու հատուկ հյուր Լյուբով Ուսպենսկայային, երգչուհին գրավել էր իր հզոր վոկալով ու յուրահատուկ մոտեցմամբ, շատերը տխրել էին, որ Անահիտին չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի շեմը։ Ինքը՝ Անահիտը, չի հուսահատվում և վստահ է՝ իր հաղթանակները դեռ առջևում են.
«Նախագծի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ ձեր Անահիտը… Այս անգամ, ցավոք, նույնիսկ հնարավորություն չունեցավ իր ուժերը ցույց տալու Բաթլում։
Իսկ հիմա՝ դիտենք կիսաեզրափակիչը, լսենք, զգանք և հետո արդեն յուրաքանչյուրս իր գնահատականը կտա։
Երբեմն ամենախոսուն պատասխանը հենց բեմն է։
Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին, ով այս ամբողջ ընթացքում եղել է կողքիս՝ իր դրական լիցքերով, էներգիայով, ջերմ խոսքերով ու անկեղծ աջակցությամբ։ Առանձնահատուկ ջերմությամբ եմ գրկում իմ հայրենակիցներին՝ Հայաստանում ապրող և հայրենիքից հեռու գտնվող բոլորիդ։ Ձեր սերն ու հավատը ինձ համար անգնահատելի են։
Առջևում դեռ փառահեղ հաղթանակներ են։ Մեր պատմությունը շարունակվում է…»,-ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։
Նոյեմբերի 25-ին մեծ էկրաններ բարձրացավ Genetic Production-ի «Մոնթե» ֆիլմը։
Ֆիլմը նվիրված է Մոնթե Մելքոնյանի կյանքին, գործունեությանը, գաղափարներին և այնբացառիկ նվիրումին, որով նա իր կյանքը կապեց հայ ժողովրդի ու հայրենիքի ճակատագրիհետ։ Սա պատմություն է մի մարդու մասին, ով ծնվել և մեծացել էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիանահանգում, սակայն իր արմատների, ազգային ինքնության և հայրենիքի հանդեպպատասխանատվության գիտակցումը նրան բերեց Հայաստան ու Արցախ՝ դառնալուազգային-ազատագրական պայքարի մասնակիցներից մեկը։
Նախագծի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է, ռեժիսորը՝ Սուրեն Սաֆարյանը։ Ստեղծագործական թիմի առջև դրված էրպատասխանատու և բարդ խնդիր՝ մեծ էկրանին ներկայացնել ոչ միայն պատմականորենճանաչված հրամանատարին, այլև նրա մարդկային նկարագիրը, ներաշխարհը, սկզբունքներն ու հայրենասիրական համոզմունքները։
View this post on Instagram
Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորելու պատասխանատու առաքելությունըստանձնել է դերասան Վլադիմիր Մսրյանը։ Նրա համար այս դերը պարզապես հերթականդերակատարում չէր, այլ մեծ պատասխանատվություն՝ կապված մի մարդու անվան հետ, որի կերպարը վաղուց դարձել է հայ ժողովրդի հավաքական հիշողության և ազգայինհպարտության խորհրդանիշներից մեկը։ Ֆիլմում Մոնթեի կնոջ՝ Սեդայի կերպարըմարմնավորում է դերասանուհի Հռիփսիմե Նավասարդյանը։
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշում է ծննդյան 32-ամյակը։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում ցուցադրել է, թե ինչպես և ինչ կերպարով է նշել տարեդարձը։
View this post on Instagram
«Այսօր ևս մեկ անգամ շնորհակալ եմ Աստծուն ինձ տրված կյանքի, իմ ընտանիքի, իմ սիրելիների ևանցած ճանապարհիս համար»,-հրապարակմանը կից գրել է Եվան։