Ու՞ր է անհետացել «Քաղաքում» հեռուստասերիալի Կարբիտը (ֆոտո)

16:14   13 մարտի, 2014

Օրերս սկսվել է «Քաղաքում»  հեռուստասերիալի նոր եթերաշրջանը։ Նոր սերիաներում, սակայն, բացակայում է սերիալի ամենասիրված կերպարներից մեկը՝ Կարբիտը, որին մարմնավորում է դերասան Մովսես Նիկողոսյանը։

Ըստ սցենարի՝ Կարբիտին բանակ են զորակոչել։ Պարզվում է՝  իրական կյանքում էլ է Մովսեսն անցել ծառայության։

«Ֆեյսբուք»  սոցիալական ցանցի իր էջում Մովսես Նիկողոսյանը վերջերս հրապարակել է բանակային լուսանկարներ: Ի դեպ, հրապարակված լուսանկարների ամսաթիվը եւ ֆոնը թույլ են տալիս ենթադրել, որ Մովսեսը բանակ է զորակոչվել 2014 թվականի ձմռանը։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE