Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ հոլովակը «պայթեցնում է» Youtube-ը

16:36   13 մարտի, 2014

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվել է «մահացու» տեսահոլովակում: Դրանում մարտաֆիլմերի 66-ամյա հերոսը Sweet Dreams երգի ներքո տանկով մխրճվում է տաքսիի եւ դաշնամուրի մեջ, հետո վրաերթի է ենթարկում մարզասարք, հսկայական զատկի ձու, փոքրիկ տանկ:

Կալիֆորնիայի նախկին նահանգապետը հոլովակը նկարահանել է After-School All-Stars բարեգործական ծրագրի շրջանակում (ընկերությունը 1992թ. հիմնադրել է հենց Շվարցենեգերը), որի նպատակը երիտասարդության շրջանում ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի հանդեպ սեր արթնացնելու նպատակով իրականացվող ծրագրերի համար միջոցներ հավաքելն է:

Հոլովակը համացանցում հայտնվել է մարտի 12-ին եւ արդեն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել:



© NEWS.am STYLE