17:12 13 մարտի, 20142012 թվականից ի վեր՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Արդեն երկու տարի շարունակ «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող Աննա Առաքելյան շարունակում է կրել թագն ու տիտղոսը։ Նշենք, որ մրցույթն ամեն տարի չի անցկացվել, այլ ընդմիջումներով։ Ինչեւէ, այսօր որոշել ենք ներկայացնել տարբեր տարիներին մրցությում հաղթած մասնակիցներին։

«Միսս Հայաստան» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1996 թվականին։ Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել Կարինա Խաչատրյանը։

«Միսս Հայաստան-1997» տիտղոսին արժանացել է Անգելինա Բաբաջանյանը։

«Միսս Հայաստան-1998» է դարձել Գոհար Հարությունյանը։
«Միսս Հայաստան-2000» է ճանաչվել Քրիստինա Բաբայանը, ում մասին որեւէ տեղեկություն կամ լուսանկար չգտանք։

«Միսս Հայաստան-2001» Իրինա Թովմասյան

«Միսս Հայաստան-2003»՝ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան-2006»՝ Մարինա Վարդանյան

«Միսս Հայաստան-2007»՝ Մարգարիտա Սարուխանյան

«Միսս Հայաստան-2012»՝ Աննա Առաքելյան
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը