72-ամյա չինացի մոդելը դարձել է աստղ

21:16   20 նոյեմբերի, 2012

Չինաստանի 72-ամյա  բնակչուհին  ընդունել է իր թոռան առաջարկությունը  դեռահասների հագուստի Yuekou խանութի   գովազդի համար  ֆոտոսեսիային  մասնակցելու  մասին: «Պլանետան» գրում է, որ հրաշալի կազմվածք ունեցող Լիու Քսինպինը ցուցադրել է երիտասարդների համար նախատեսնված հագուստ եւ աքսեսուարներ: Տատիկի կատակը բերել է անակնկալ արդյունքների՝ կայքի միջոցով խանութում  հագուստի վաճառքները  արագորեն աճել են, իսկ լուսանկարները  կայծակնորեն  տարածվել են   հազարավոր կայքերում եւ բլոգներում: Կատակը դարձել է  շատ հաջողված գովազդային արշավ:

China Newsweek-ի հաղորդմամբ՝  ֆոտոսեսիայի գաղափարը պապիկինն է եղել: «Հենց իմ ամուսինն է ընտրել ինչ-որ մի թոփ, հետո կիսաշրջազգեստ եւ սկսել է  խորհուրդներ տալ, թե ինչպես այդ բոլորը համադրել մեկը մյուսի հետ: Դե, իհարկե, հրավիրվել է նաեւ լուսանկարիչը», - պատմել է նորահայտ եկած մոդելը:



© NEWS.am STYLE