Գեղեցկուհի Մոնիկա Բելուչին Մոսկվայում բարեգործական երեկույթ է կազմակերպել

16:12   14 մարտի, 2014

Ճանաչված դերասանուհի Մոնիկա Բելուչին ժամանել է Մոսկվա՝ բարեգործական ընթրիքի մասնակցելու նպատակով:

49-ամյա իտալուհու հետ Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել նաեւ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան: Ըստ eurosmi.ru-ի, դերասանուհին Մոսկվայում բարեգործական երեկո է կազմակերպել՝ ի աջակցություն միայնակ մայրերի:

Բելուչիի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են հաղորդավար Անդրեյ Մալախովը, երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, երգչուհի Նատալյա Իոնովան, երգիչ Սերգեյ Մազաեւը եւ ռուսական շոու-բիզնեսի այլ աստղեր: Կանանց մեծ մասը բարձրաշխարհիկ երեկույթին ներկայացել է Dolce&Gabbana-ից սեւ ժանյակավոր զգեստներով:

Բարեգործական միջոցառումից բացի, Մոնիկա Բելուչին Մոսկվայում նաեւ կտրել է Dolce & Gabbana ապրանքանիշի նոր խանութի կարմիր ժապավենը:

Լուսանկարները՝ Heat.ru կայքի



© NEWS.am STYLE