Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը եւ այլք՝ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում

16:25   15 մարտի, 2014

Մարտի 27-ից էկրաններ կբարձրանա ռեժիսոր Մարինե Զաքարյանի նոր՝ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարինե Զաքարյանն ասաց, որ 2011 թվականի աշնանը, նկարահանելով իր դեբյուտային աշխատանքը եւ ֆիլմի առաջին մասը՝ «Փասիանի որսորդը», Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ եկան համաձայնության, որպեսզի լիամետրաժ ֆիլմ նկարահանվի։


«Ֆիլմի հիմքում Վիլյամ Սարոյանի չորս նովելներն են,  որոնք տարվա չորս եղանակներին ծավալվող պատմություններ են դառնում մի ֆիլմի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ նկարահանումները սկսվել են 2012 թվականից եւ ավարտվել 2013-ին։

«Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է, որի ժամանակ մեզ միացավ «Շարմ հոլդինգը»։ Մոնտաժը, ձայնային աշխատանքներն արդեն ավարտված են, եւ մարտի 27-ին պատրաստվում ենք պրեմիերային»,-նշեց ռեժիսորը։

«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում նկարահանվել են  Սոս եւ Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Վիվիեն Բաստաջյանը, Արա Սարգսյանը, Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի եւ Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը և այլք:


Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը




© NEWS.am STYLE