Կայացավ Արամ MP3-ի «Եվրատեսիլ»-ի «Not alone» երգի պրեմիերան

23:01   14 մարտի, 2014

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ ներկայացվեց Արամ MP3-ի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի այս տարվա երգն ու տեսահոլովակը:

«Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Ինչպես դեռեւս օրեր առաջ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տրված հարցազրույցում նշել էր Արամ MP3-ին, երգը շատ անձնական է, զգացմունքային եւ միաժամանակ համամարդկային գաղափար է ներկայացնում: Երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական ֆոկուս խմբի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Եվրատեսիլյան այս տարվա երգը՝ հետեւյալ հղումով՝

Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page



© NEWS.am STYLE