14:27 18 մարտի, 2014Կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները գնալով շատանում են: Նրանց են միացել նաեւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: NEWS.am STYLE -ը որոշել է պարզել, թե բացի ակցիային միացած հայտնիներից, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից էլ ովքեր են դեմ պարտադիր կուտակային համակարգին։
Այս անգամ զանգահարեցինք երգչուհի Նունե Եսայանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:Իր դեմ լինելը երգչուհին պարզաբանեց այսպես.
«Որովհետեւ չգիտես՝ տարիներ հետո ինչ օրենքներ կփոխվեն, ու այդ մարդիկ ինչ վիճակում կհայտնվեն։ Մեր օրենքների վրա այդքան հույս չունեմ, դրա համար»։
Խոսելով ընդդեմ կուտակային համակարգի պայքարի մասին, ՆունեԵսայանն ասաց, որ չի միանում, սակայն կարծում է, որ պայքարը նորմալ միջոց է ինչ-որ բանի հասնելու համար։ «Թող փորձեն»,-եզրափակեց նա։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը