Սիրուշոյի առաջնեկի սեռը հայտնի է

12:25   18 մարտի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ մի շարք լրատվական կայքեր լուրեր էին տարածել, որ երգչուհի Սիրուշոն իր առաջնեկին է սպասում:

Լուրը ճշտելու համար NEWS.am STYLE-ը կապ է հաստատել  երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ։ Մեր հարցին՝ արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ, Նունե Խուրշուդյանը պատասխանել է. «Շնորհակալ եմ հարցման համար։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ինչպես միշտ անձնական բնույթի հարցերին չենք պատասխանում»։ 

Այսօր էլ Armlur.am-ը գրել է, որ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի երեխայի սեռը հայտնի է։ Ըստ կայքի՝ նրանց առաջնեկը տղա է։



© NEWS.am STYLE