14:49 18 մարտի, 2014Ամերիկյան ճանաչված երգչուհի Լեդի Գագան կրկին ցնցել է երկրպագուներին: Այս անգամ 27-ամյա աստղը լոգարանում մերկ լուսանկարվել է եւ նկարը տեղադրել իր պաշտոնական կայքում:
Լուսանկարում մերկ պառկած արտիստուհին դաջվածքներն է ցուցադրում:

«Ձեր ոգին ազատեք սպասելիքներից: Ազատ եղեք»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Լեդի Գագան օրերս սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Born This Way Foundation-ի համերգի ժամանակ Swine երգը կատարելիս երգչուհուն էր մոտեցել նրա պարուհիներից մեկը եւ երկու մատը դնելով բերանը՝ Գագայի վրա կանաչ հեղուկ էր լցնել: