Եղինջով տնային միջոցներ մազերի աճի համար

20:14   19 մարտի, 2014

Կանայք հին ժամանակներից եղինջն օգտագործել են մազերն ամրացնելու համար: Այս բնական միջոցը մազերի խնամքի ամենաարդյունավետ ու հասանելի տնային միջոցներից է:

Եղինջն օգտագործվում է մազերի աճը խթանելու եւ նրանց փայլ ու առողջ տեսք հաղորդելու համար:

Եղինջի թուրմ մազերն ամրացնելու համար

Մազաթափությունը կանխելու եւ մազերն ամրացնելու համար կարելի է եղինջից թուրմ պատրաստել: Եղինջի տերեւները մեկ բաժակ եռացրած ջրով 40-60 րոպե թրմեք: Հետո քամեք այն եւ յուրաքանչյուր անգամ գլուխը լվանալուց հետո դրանով ցողեք մազերը: Եղինջի թուրմին կարող եք մի փոքր խնձորի քացախ ավելացնել, այդ դեպքում մազերը ոչ միայն առողջ ու ամուր կլինեն, այլ հրաշալի փայլ կունենան:

Եղինջի թուրմ մազերի աճը բարելավելու համար

1 ճ/գ չորացրած եղինջի մանրացրած տերեւների եւ 1 ճ/գ եղինջի արմատի վրա մեկ բաժակ ջուր լցրեք: Կաթսան դրեք կրակի վրա եւ թողեք 30 րոպե եփվի, հետո քամեք: Սառեցրեք թուրմն ու քսեք մազարմատներին: Մազերը պետք չէ լվանալ, անհրաժեշտ է միայն փաթաթել սրբիչով:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE