Diesel – ի եւ Edun – ի աֆրիկյան հավաքածուն

14:58   21 նոյեմբերի, 2012

Իտալական Diesel բրենդը եկող տարի կմիավորվի Բոնոյի եւ նրա կնոջ՝ Ալի Հյուսոնի ստեղծած Edun մարկայի հետ։ Միասին նրանք մտադիր են մշակել գարուն 2013 – ի նոր հավաքածուն։ Բրենդները մանրամասներ չեն բացահայտում, սակայն, հաշվի առնելով Diesel- ի համարձակությունն ու Edun – ի աֆրիկամետ փիլիսոփայութունը, կարելի է ենթադրել, որ նոր ջինսերի տեսականին կլինի ստեղծագործական մտքի եւ գիտակցված սոցիալական մոտեցման յուրօինակ համադրություն։

Ապագա հավաքածուի դիզայնի առանձնահատկությունը կդառնան մալիական տպագրությամբ կտորեղենը եւ Zulu – ի ջուլհակային ավանդական տեխնիկայով արված ասեղնագործական դետալները։



© NEWS.am STYLE