Սթյուարտը կրկին Սպիտակաձյունիկ կդառնա

14:01   21 նոյեմբերի, 2012

Հայտնի դերասանուհի Քրիսթեն Սթյուարտը պայմանագիր է կնքել «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի երկրոդ մասի համար։ Վամպիրական սագայի աստղը երկար չմնաց առանց աշխատանքի։ Ընդ որում, հաղորդում է The Guardian ը, ռեժիսոր Ռուփերթ Սանդերսը, ում հետ Սթյուարտը սիրավեպ է ունեցել առաջին մասի նկարահանումների ժամանակ, չի շարունակի աշխատել նախագծում։

«Ֆիլմի սցենարն արդեն գրված է, արտադրությունը կսկսվի եկող տարվա վերջում։ Այնուամենայնիվ, Սանդերսը նախագծի մաս չի լինի, քանի որ նա դեռես իր ընտանիքը պահպանելու հուսահատ փորձեր է անում», - հայտնել է հրատարակության աղբյուրը։ Նշվում է նաեւ, որ Սթյուարտը շատ մտահոգված է իր դերասանական կարիերայի համար։ Բացի «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի շաունակությունից, նա ապագայի այլ ծրագրեր չունի։ Սցենարներ լինում են, բայց դրանցում շատ չեն այնպիսինները, որը կուզեր նա։

NEWS.am STYLE - ը նախկինում հաղորդել էր, որ Սթյուարտը երբեք չի բացառել, որ երբեւէ կկատարի Սպիտակաձյունիկի դերը։ Նույնիսկ, եթե ռեժիսորը Ռուփերթ Սանդերս լինի։ Սակայն նրա կինը՝ Լիբերթի Ռոսսը, պայման է դրել նրա առջեւ՝ ընտանիք վերադառնալու համար. այլեւս երբեք չհանդիպել Սթյուարտի հետ, նույնիսկ նկարահանման հրապարակում։



© NEWS.am STYLE