20-րդ դարի մեծագույն իդեալիստի պորտֆոլիոն կցուցադրվի Հայաստանում

15:47   19 մարտի, 2014

Հայ արվեստասեր հասարակությունը եզակի հնարավորություն կունենա բացահայտելու 20-րդ դարի մեծագույն իդեալիստներից մեկին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում մարտի 20-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «Ռեգենթագ» ցուցադրությունը, որը ներկայացնում է ավստրիացի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի համանուն պորտֆոլիոն:

 «Ռեգենթագ» պորտֆոլիոն (Անձրևոտ օր) Հունդերթվասերի հայտնի գործերից է՝ բաղկացած տասը գրաֆիկական աշխատանքներից: Նորարական եւ բծախնդիր կատարողական տեխնիկայով ստեղծված այս ստեղծագործությունները ներկայացնում են Հունդերթվասերի յուրօրինակ ոճը՝ վառ արտահայտված գույներով եւ դեկորատիվ բիոմորֆիկ ձեւերով: Ցուցադրության բացմանը կհաջորդի Պիտեր Շամոնիի՝ «Օսկարի» առաջադրված «Հունդերթվասերի Ռեգենթագը» վավերագրական ֆիլմը, որը բացահայտում է արվեստագետի ինքնատիպ կերպարը:

«Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ» ցուցադրությունը կտեւի մինչ հունիսի 15-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 21-ին:



© NEWS.am STYLE