Yves Saint Laurent –ի ամանորյա հավաքածուն (ֆոտո)

22:15   21 նոյեմբերի, 2012

Yves Saint Laurent- ը համարձակորեն իր տեղն է զբաղեցրել այն բրենդների շարքում, որոնք ներկայացրել են դիմահարդարման ամանորյա ներկեր, շրթներկեր եւ տուշեր՝ ներկայացնելով ամանորյա իր հավաքածուն։ Puretrend - ը հայտնում է, որ YSL նոր հավաքածուն նվիրված է Հայուսիսափայլին, այդ պատճառով էլ դրանում գերակշռում են սառը երանգները։

Pure Chromatics Palette աչքի ներկերի հավաքածուն կազմված է չորս գույնից։ Collector Palette Nuit Artique - ի երկնագույն երանգներով նմուշը կսազի երկնագույն աչքերով աղջիկներին, իսկ Pure Chromatics Palette 12 – ի մոխրագույնը կզարդարի ցանկացած երեկոյան շպար։

Ամանորյա կերպար ստանալու համար YSL – ն առաջարկում է Eyeliner Effect Faux Cils ոսկեզօծ մատիտը, վարդագույն կամ վարդա-մանուշակագույն երագներով Radiance Blush կարմրաներկը։ Ճոխ թարթիչներին հարմար կլինի սեւ եւ սալորագույն Shocking Mascara տուշը։



© NEWS.am STYLE