Ռեփեր Թիմաթին հայր է դարձել

11:01   20 մարտի, 2014

Ռուսական ճանաչված ռեփեր Թիմաթին հայր է դարձել: Նրա ընկերուհին՝ Ալյոնա Շիշկովան, 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով աղջիկ է լույս աշխարհ բերել: Փոքրիկը ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, Սանտո Դոմինգոյի հիվանդանոցներից մեկում:

Այստեղ էլ Ալյոնան անցկացրել է ամբողջ հղիությունը Թիմաթիի մոր ընկերակցությամբ: Ըստ Heat-ի, նորաթուխ հայրը ներկա է եղել ծննդաբերությունը:

Երբ փոքրիկը ծնվել է, Թիմաթին չի կարողացել զսպել զգացմունքները եւ երջանկությունից արտասվել է: Մայրն ու փոքրիկն իրենց լավ են զգում եւ բազմաթիվ շնորհավորանքներ են ընդունում: Ի դեպ, փոքրիկին որոշել են Ալիսա կոչել:



© NEWS.am STYLE