Ինչպե՞ս եղունգներն ամրացնել եւ արագ երկարացնել (ֆոտո)

14:32   20 մարտի, 2014

Եթե ցանկանում եք, որ ձեր եղունգները լինեն գեղեցիկ եւ առողջ, ապա պետք է անընդհատ հոգ տանեք նրանց: Դրա համար հարկավոր է եղունգները հաճախակի լվացնել, եղունգի հատվածում մերսելով, իսկ լվացվելուց հետո ձեռքերին փափկեցնող քսուկ քսել եւ այդպես շարունակ:

 NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ՝ եղունգներն ամրացնելու եւ արագ երկարացնելու համար:

Այսպիսով, եղունգներն ամրացնելու եւ երկարացնելու համար պետք է կատարեք հետեւյալ լվացումները:

Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի մեջ ավելացնել 5-7 կաթիլ յոդ: Այս լուծույթում եղունգները պետք է պահել 10-15 րոպե: Այն պետք է կատարել ամեն օր: 
Սակայն ինչպես գիտենք յոդը ունի եղունգը դեղնացնելու հատկություն: Եթե դուք աշխատանքի եք գնում եւ ձեզ անհանգստացնում է եղունգների դեղին գույնը, ապա հոգ չէ:
Մեկ այլ օգտակար լուծույթ կա, որը չի դեղնացնի ձեր եղունգները:

Կես ճաշի գդալ աղը լուծել մեկ բաժակ ջրում, ապա ավելավնել 5-7 կաթիլ յոդ: Այս լուծույթում նույնպես  եղունգները պետք է պահել 10-15 րոպե: Այն պետք է կատարել ամեն օր: 

Եթե ցանկանում եք ձեր եղունգները արագ երկարեն, ապա հաճախակի E եւ A վիտամիներով մերսեք  եղունգների հատվածը: Այս գործընթացը պետք է կատարեք ամեն օր:

Եղունգները երկարացման համար շատ օգտակար է նաեւ ծովի աղը: 1 ճաշի գդալ ծովի աղը լուծել 0,5լ  ջրի մեջ: Ձեռքերը լուծույթում պահել 15-20 րոպե: Այդ ընթացքում պետք է մերսել մատները եւ երբ ավարտվի ժամանակը պարզապես չորացրեք ձեռքերն ու վերջ: Այս գործողությունը  պետք է կատարել  2 շաբաթ:

Պատրաստեց՝ Մ.Մ.



© NEWS.am STYLE