«Եվրատեսիլ-2014». ԵՊԼՀ ուսանողները «Եվրատեսիլ»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին

11:16   20 մարտի, 2014

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար:

ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին:

Մտահղացումը ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանինն է եւ ԵՊԼՀ շրջանավարտ, «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի օգնական Անուշիկ Տեր-Ղուկասյանինը: Կազմակերպչական ամբողջ աշխատանքն իրականացրել է ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը՝ ի դեմս ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ա. Թունյանի:



© NEWS.am STYLE