«Եվրատեսիլ 2014». եվրոպական բուքմեյքերները Հայաստանի համար հաղթանակ են կանխատեսում

12:45   20 մարտի, 2014

Եվրոպայի ամենաազդեցիկ William Hill բուքմեյքերական գրասենյակը «Եվրատեսիլ» մրցույթի համար գործակիցներ է սահմանել։ Ինչպես հայտնի է, Կոպենհագենում անցկացվելիք մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Արամ MP3-ը՝ You Are Not Alone երգով:

Անցյալ տարի բուքմեյքերները հստակ կանխատեսել էին Դանիայի ներկայացուցիչ Էմիլի Դե Ֆորեսթի հաղթանակը, իսկ 2 տարի առաջ՝ շվեդական աստղ Լորինի: 2014 թվականին հիմնական թեկնածուն Հայաստանն է: Արամ MP3 կեղծանունով հանդես եկող երգիչ Արամ Սարգսյանն իր You Are Not Alone երգով արդեն 2.10 գործակցով բարձր խաղադրույքների է հավակնում:

Արամին հետեւում է նորվեգացի երգիչ Կառլ Էսպենը: Նրա գեղեցիկ Silent Storm երգն արդեն հնչում է եվրոպական բազմաթիվ ռադիոկայանների եթերում: Բուքմեյքերների կարծիքով՝ հնարավոր հաղթողների եռյակը եզրափակում է շվեդուհի Սաննա Նիլսենը՝ Undo կոմպոզիցիայով:

Այս տարվա «Եվրատեսիլ»-ի «գորշ ձիուկներն» են Ավստրիան ներկայացնող սկանդալային երգիչը՝ տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը, ով որոշել է մրցույթի ժամանակ բեմ բարձրանալ մորուքով եւ կանացի զգեստով, ինչպես նաեւ Հունգարիան ներկայացնող երգիչ Կալայա Սանդերսը: 

Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page

Աղբյուրը՝ Heat, William Hill



© NEWS.am STYLE