Լեհ հոգեւորականը երիտասարդներին հիփ-հոփով եկեղեցի է կանչում

14:45   20 մարտի, 2014

Լեհական Վրոցլավ քաղաքից հոգեւորական Յակուբ Բարչակը ձգտում է հիփ-հոփով երիտասարդներին գրավել դեպի եկեղեցի (տեսանյութը՝ այստեղ):

Քահանան հոգեւոր թեմաներով հիփ-հոփ կոմպոզիցիաներ է կատարում: Նա սեփական ստեղծագործություններում չի կրկնում ավետարանական քարոզները, այլ կատարում է հարցադրումներ, որոնք կարող են հետաքրքրել կրոնից հեռու երիտասարդներին:

«Մարդիկ, ովքեր հարցեր ունեն, երբեմն պարզապես վախենում են մոտենալ հոգեւորականներին, քանի որ նրանց համար քահանան այնպիսի լուրջ մարդ է, ում մոտենալը սարսափելի է: Երբ նրանք հիփ-հոփ են լսում, հասկանում են, որ միանման հետաքրքրություններ ունենք, եւ ավելի համարձակ են դառնում»,- պատմել է հոգեւորականը:

Նրա երգերում ավելի շատ հարցեր կան, քան պատրաստ պատասխաններ: Յակուբը կարծում է, որ նման մոտեցումը շատերին կստիպի դիմել կրոնին եւ այն դոգմաների հավաքածու չհամարել:

Աղբյուրը՝ korrespondent.net



© NEWS.am STYLE