Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի ալիքում շուրջ մեկ միլիոն դիտում է ունեցել

14:04   21 մարտի, 2014

Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի ալիքում դիտումների ռեկորդներ է սահմանում: Մի քանի օրվա ընթացքում երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցչի կոմպոզիցիան ավելի քան 900.000 դիտում է ունեցել:

Հիշեցնենք, որ բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակն արդեն կատարել է «Եվրատեսիլ» մրցույթի իր խաղադրույքը: Արամ MP3-ն իր «Not alone» երգով ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:

Երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Երգը կարելի է դիտել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.

Facebook.com Official

Twitter.com. Official Page

Instagram.com. Official Page



© NEWS.am STYLE