Միանձնուհին «Իտալիայի ձայնը» շոուի սենսացիան է դարձել. երկու օրվա ընթացքում՝ շուրջ 2 միլիոն դիտում

15:14   21 մարտի, 2014

Իտալական «Ձայն» նախագծի կույր լսումների ընթացքում կաթոլիկ միանձնուհին իր ելույթով պարզապես ապշեցրել է ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին՝ կատարելով Ալիշա Քիսի «No One» երգը: Քույր Քրիստինան՝ կաթոլիկ եկեղեցու 25-ամյա ծառայողը Սիցիլիայից, ապշեցրել է ժյուրիի բոլոր չորս անդամներին: Քրիստինայի կատարմամբ տեսահոլովակը Youtube-ում երկու օրվա ընթացքում շուրջ 2 միլիոն մարդ է դիտել:

Իսկ այդ ընթացքում Twitter սոցիալական կայքը բառացիորեն պայթել է #suorcristina անվամբ հեշտեգով՝ միանձնուհուն դարձնելով համացանցի աստղ:



© NEWS.am STYLE